>

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի նպատակով Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք կատարելիք այցի շրջանակում չի սպասվում Թրամփ-Փաշինյան հանդիպում: Արտգործնախարարը ասել է, որ այդ հանդիպման ուղղությամբ հայկական կողմն աշխատում է ամերիկյան կողմի հետ, բայց դա ժամանակատար գործընթաց է, և հապճեպության կարիք չկա:

Փաշինյան-Թրամփ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ աշխատանք իրականացվում էր ընդհուպ ԱՄՆ կոնգրեսականների մակարդակով, որոնք իրենց նախաձեռնությամբ դիմել էին նախագահ Թրամփին այդպիսի հանդիպման համար: Հայաստանում էլ տարածվում էր տեղեկություն, որ Երևանը փորձում է ապահովել այդպիսի հանդիպում:




Քոչարյանի զոհերը

Անշուշտ, եթե տեղի ունենար բարձր մակարդակի հանդիպում Նյու Յորքում, դա կլիներ միանգամայն ողջունելի: Սակայն դա նշանակո՞ւմ է արդյոք, որ այդպիսի հանդիպման բացակայությունը բացասական, վատ ազդակ է: Ամենևին ոչ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահին:





Այդ իմաստով ցանկալի, ողջունելի արդյունքն իհարկե չի արձանագրվել, սակայն դա ինքնաբերաբար չի դառնում անհաջողություն Հայաստանի նոր իշխանության համար, որովհետև խոսքը այնպիսի մի ֆորմատի մասին է, որը ընդհանրապես չափազանց բարդ է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տասնյակ պետությունների համար, որոնք առանձնահատուկ հարաբերություն չունեն ԱՄՆ-ի հետ: Իսկ Երևանն ու Վաշինգտոնն առանձնահատուկ հարաբերություն չունեն, և այստեղ թե՛ գաղտնիք չկա, թե՛ չկա գլուխը հողով ծածկելու և «ողբալու» կարիք: Ի վերջո, այստեղ կան հասկանալի և օբյեկտիվ մի շարք հանգամանքներ, և դրանից բացի էլ՝ հարաբերությունն առանձնահատուկ չէ, սակայն բարեկամական է և ունի բազմաթիվ առանցքային ուղղություններ, որոնք զարգանում են:

Եվ այդ իմաստով, ինչպես մենք առիթ ենք ունեցել գրելու, պետք չէ հայ-ամերիկյան հարաբերության խնդիրը, ապագան, զարգացումն ու խորացումը բերել և կապել Թրամփ-Փաշինյան հանդիպման, դրա լինել-չլինելու հետ: Կստացվի այդպիսի հանդիպում՝ լավ, չի ստացվի՝ դրանում չկա որևէ արտառոց բան, և դա որևէ կերպ չի կարող արտացոլել հայ-ամերիկյան հարաբերության բնույթն ու դրա արեալը, ռեգիոնալ և աշխարհաքաղաքական ներուժը: Այդ ամենը չափազանց լուրջ և խորը իրողություններից կազմված մի շրջանակ է, որը բերել և կապել մեկ կոնկրետ առիթով մեկ կոնկրետ տեղում առաջին դեմքերի հանդիպման փաստի հետ՝ կնշանակի բացարձակապես չպատկերացնել հայ-ամերիկյան հարաբերության «քիմիան»: Այդպես կարող են անել միայն նրանք, ովքեր ունեն մանիպուլյացիայի մտադրություն, և որոնց բացարձակ չի հետաքրքրում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը, այլ հետաքրքրում է սեփական քաղաքական շահը:


Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը ինքնին բավականին բազմաշերտ ու բազմազան մի երևույթ է, որն ընդհանրապես այս տարիների ընթացքում ամենևին չի պայմանավորվել առաջին դեմքերի մակարդակի հանդիպումներով: Եվ այդպիսի նշաձող սահմանված չէ նաև ամերիկյան կողմից, ինչը վկայող բազմաթիվ հայտարարություններ ու քաղաքական գնահատականներ կան հայ-ամերիկյան հարաբերության տարբեր ասպեկտների ու դրվագների վերաբերյալ: Ըստ այդմ՝ տվյալ պարագայում խնդիրը այն է, թե ինչպես են զարգանում այդ ասպեկտները՝ անկախ Թրամփ-Փաշինյան հանդիպման հեռանկարից:



Ավելին, հաճախ այդօրինակ բարձր մակարդակի հանդիպումները ստեղծում են ջերմ ու խորը հարաբերության իմիտացիա, իսկ իրականում լցնում են դատարկությունը: Շատ ավելի կարևոր է, որ շարունակեն լցվել հայ-ամերիկյան հարաբերության տարբեր ասպեկտներն ու նախաձեռնությունները, և ըստ էության բովանդակային, ոչ թե արարողակարգային առումով հասունանա բարձր մակարդակի հանդիպումը:

Եվ այդ տեսանկյունից շատ խորհրդանշական ու կարևոր էր, որ օրերս Երևանում բարձր մակարդակով հյուրընկալվել էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարական պատվիրակությունը, որը Հայաստան էր ժամանել գվարդիայի և հայկական զինուժի գործակցության 15-ամյակի առիթով և արժանացել նաև վարչապետ Փաշինյանի ընդունելությանը: Այս 15-ամյա գործակցությունն իրականում հայ-ամերիկյան հարաբերության կարևորագույն ռազմաքաղաքական բաղադրիչներից մեկն է, որն առանցքային նշանակություն ունի մինչև անգամ ռեգիոնալ առումով:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->