>

Հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գե րության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝ 2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին։









Քոչարյանի զոհերը

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։


Հետագայում ծնողները տեղեկացել են, որ իրենց որդին զnhվել է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ոմն Հարութը ներկայացել է որպես զինծառայող, կոչումով՝ մայոր։ Դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի ծնողներին ներկայացել էր այլ անվամբ։

Պարզվեց նաև, որ նա զինծառայող չէ։ Միջոցառումները հանգուցալուծվեցին հունվարի 14-ին. տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հորդորում ենք չվստահել նմանատիպ խոստումներ տվող անձանց և անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


от admin

-->