ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրիմը չի պղծվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում լուրեր էին տարածվել, որ ARM24.net-ի տեղեկություններով, հունվարի 6-ին,
Քոչարյանի զոհերը
Գրիգորյանի հարազատները, այցելելով Մանվեն Գրիգորյանի գերեզմանին, նկատել են, որ գերեզմանը փորված է, դագաղը հանված և դրված է կողքին:
Հիշյալ կայքը, իր աղբյուրներին հղում անելով, գրել է, թե Գրիգորյանի հարազատները չեն ցանկացել,
որ որևէ մեկը իմանա դեպքի մասին և մխիթարվել են այն հանգամաքով, որ կենդանիները չեն հոշոտել շիրիմը:
«Նման գրառումները արդեն սովորական են, մենք ամեն օր արթնանում ենք և լսում նման լուրեր:
Առաջարկել եմ այդ որակի գրառումներ կատարողներին ենթարկել քրեական պատասխանատվության:
Մենք նման օրինակ տեսանք նաև երրորդ նախագահի կնոջ մահվան հետ կապված, երբ պնդում էին,
որ տիկինը չի մահացել, նման կեղծ և սարսափելի լուրեր ամեն օր լսում ենք գործող վարչապետի և
իր ընտանիքի անդամների մասին, այս շարքը կարելի է անվերջ շարունակել»,- ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Հարցին, թե արդոք այս մասին հասցրել է զրուցել Գրիգորյանի հարազատների հետ, պատրաստվո՞ւմ են իրավական գնահատական տալ տեղի ունեցածին,
Բաղդասարյանը ասաց, որ խոսել է, վերաբերմունքը պարզ է բացասական է, իսկ բուն հացրին պատասխանելունց ձեռնպահ կմնա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է նոյեմբերի 19-ին: Նա ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Դիտեք նաև՝
Сообщение Մանվել Գրիգորյանի պաշտպանը հայտարարություն տարածեց տարածված լուրերի վերաբերյալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.