>

Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն









Քոչարյանի զոհերը

Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։

Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։




Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք եւ մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:

Գուրգեն Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետեւ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։

Сообщение Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->