>

Մենք Ձեզ հետ կիսում ենք աշխարհում ամենատարածված պիցցաներից մեկի «պեպերոնի» բաղադրատոմսով քայլ առ քայլ:

Անհրաժեշտ է․




Քոչարյանի զոհերը
  • Պեպերոնի 150 գ,
  • Ցորենի ալյուր 200 գ,
  • Ջուր 125 մլ,
  • Չոր խմորիչ 0,5 թեյի գդալ,
  • Աղ ՝ ըստ ճաշակի,
  • Շաքարավազ 1,5 թեյի գդալ,
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ,
  • Ռեհանը ՝ ըստ ճաշակի
  • Պրովանսալ խոտաբույսեր՝ ըստ ճաշակի,
  • Սխտոր 3 ատամ,
  • Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի,
  • Պարմեզան՝ ըստ ճաշակի,
  • Մոցարելլա՝ ըստ ճաշակի,
  • Ռոզմարին՝ ըստ ճաշակի,
  • Օրեգանո՝ ըստ ճաշակի,
  • Լոլիկ 3 հատ,
  • Տոմատի սոուս 2 ճաշի գդալ։

Պատրաստումը․




Սկսեք խմոր պատրաստելուց: Խմորիչը և շաքարավազը լուծեք տաք ջրի մեջ և թույլ տվեք, որ ուռչի:

Ալյուրը մաղեք և աղ ավելացրեք: Լցրեք ձիթապտղի յուղ և խմորիչ: Հունցել փափուկ խմոր, ծածկեք տոպրակով և թողեք հանգստանա:


Լոլիկի վրա լցրեք եռացրած ջուր և մաքրեք դրանց կլեպը: Կտրատեք և անցկացրեք բլենդերով:

Ռեհան, սուսամբար և խնկունի տաքացրեք տապակի մեջ: Ավելացրեք ձիթապտղի յուղ, աղացած սխտոր: Երբ սխտորը կարմրի, ավելացրեք լոլիկի խյուսը և սպասեք հեղուկի մեծ մասի գոլորշիացմանը:


Ըստ ճաշակին ավելացրեք տոմատի սոուս, մեկ թեյի գդալ շաքարավազ և աղ:

Խմորը գրտնակեք բարակ շերտով: Տեղադրել յուղացված տապակի մեջ և վերևով նորից յուղ քսեք: Վրան տարածեք տոմատի սոուսի հաստ շերտ, վերևից շաղ տվեք պարմեզան և մոցարելլա:

Տեղադրել կտրտած պեպերոնին պանրի վրա և 10 րոպե թխել պիցցան 180 աստիճանի տակ: Անչափ համեղ պիցցան պատրաստ է։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ պիցցա «Պեպերոնի»: Փորձեք այս բաղադրատոմսով պիցցան և խորհուրդ տվեք նաև ընկերներին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->