>

Irakanum.am-ի հետ զրույցում Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ,




Քոչարյանի զոհերը

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանը կարճ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ խորհրդարանում արված հայտարարություններին։
Պարոն Սեֆիլյան, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը որոշ աղմկոտ հայտարարություններ արեց, ինչը ժողովրդի մոտ զայրույթի նոր ալիք է բարձրացրել։




Նա նշեց, թե Շուշին 90 տոկոսով բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Ի՞նչ կասեք այս մասին և ի՞նչ նպատակ ունեն Փաշինյանի այս հարտարարությունները՝ հիշենք որոշ ժամանակ առաջ էլ նշեց, թե Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր։


(Ժ.Ս.)
Ես արդեն առիթ ունեցել եմ նշելու և այժմ էլ կրկնում եմ` ունեմ համոզում, որ Փաշինյանն անմեղսունակ է ու երեկվա իր հնչեցրած մտքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այդ մարդը անմեղսունակ է և վերջ, քանի որ նորմալ մարդը չէր կարող նման անհեթեթություններ թույլ տալ իրեն։>>

Փաշինյանի հաջորդ հայտարարությունը վերաբերվում էր գերիների վերադարձին։


Նա նշեց, թե նախկինում գերիների նման ծավալով վերադարձ չի եղել, ինչը այսօր կրկնեցին նաև ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորները։ Այսինքն նորմա՞լ է այն, որ նման մեծածավալ պատերազմից հետո գորիների վերադարձի հարցը այս իշխանությունը որպես ձեռքբերում է ներկայացնում։

(Ժ.Ս.)
;Այս հարցի պատասխանն արդեն իսկ ներկայացված է նախորդ հարցում։

Կարծում եմ՝ անմեղսունակ մարդու հայտարարություններն ու հնչեցրած մտքերը ենթակա չեն որևէ մեկնաբանման։ Հետևաբար խորհուրդս է՝ այդ անձնավորության հնչեցրած մտքերը դիտարկել զուտ իր անմեղսունակ լինելու տրամաբանության շրջանակներում

Сообщение Րոպեներ առաջ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->