>

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Հայաստանի ընդդիմությունը դժգոհ է Ռուսաստանից և Հայաստանում ՌԴ դեսպանից:

Դժգոհության պատճառը, խոշոր հաշվով, այն է, որ Մոսկվան չի աջակցում Հայաստանում իշխանափոխության ընդդիմության ջանքին և ծրագրերի իրականացմանը: Ըստ ամենայնի, հայաստանյան թե՛ փորձագիտական, թե՛ նաև քաղաքական որոշակի շրջանակներում հեղափոխությունից հետո եղել է անկեղծ համոզում, որ Մոսկվան Նիկոլ Փաշինյանի միջոցով կիրագործի Լավրովյան պլանները, իսկ դրանից հետո իշխանության կբերի Ռոբերտ Քոչարյանին: Մինչդեռ, ներկայումս կա բոլորովին այլ պատկեր:




Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ թե՛ Լավրովյան պլանն իրագործված չէ, թե՛ Նիկոլ Փաշինյանը հեռացված չէ: Շատերը կարծում են, որ իրագործված է Լավրովյան պլանը: Սակայն այդ դեպքում առաջանում է հարց՝ իսկ այդ պլանով նախատեսվա՞ծ էր, որ Հադրութը անցնում է Ադրբեջանին, Քարվաճառն ու Լաչինը հանձնվում են միանգամից, իսկ ռուս խաղաղապահները կանգնում են ընդամենը Ստեփանակերտում և Լաչինում: Որևէ մեկին ծանո՞թ է այդպիսի Լավրովյան պլան:




Այո, Մոսկվան Կովկասում դեռևս այն աստիճան անզորացած կամ զրոյացված չէ, որ չկարողանար իր համար կորզել որոշակի շահեր: Բայց արցախյան հարցում աշխարհաքաղաքական գլխավոր կռվանն Իրանի հետ սահմանն էր, որը անուղղակիորեն՝ հայկական ուժերի միջոցով տնօրինող Ռուսաստանը կորցրել է:

Ասել կուզի, ռեգիոնը դասավորվել է ոչ թե Լավրովյան, այլ առնվազն էրդողանյան պլանով:


Անկասկած է, որ դա լինելու է ժամանակավոր պլան, ռեգիոնին դեռ սպասում են վերափոխումներ, հուսանք՝ ոչ ավերիչ պատերազմներով: Սակայն, անկասկած է, որ Կովկասը դուրս է եկել ռուսական պլաններից և այդ պլանների ներքո մնացել է միայն Հայաստանը: Այդ հանգամանքը Ռուսաստանի համար Հայաստանում իշխանափոխություն նախաձեռնելը կամ խթանելը դարձնում է աննպատակահարմար:


Բանն այն է, որ Մոսկվան իր համար կանխատեսվող անցանկալի պատերազմից ապահովագրվելու նպատակով այն աստիճան է հակառուսական կամ արևմտամետ ներկայացրել Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը, որ այդ իշխանության որևէ փոփոխություն անխուսափելիորեն դիտարկվելու է ՌԴ «հեղինակային իրավունքի» շրջանակում:

Ըստ այդմ, հետագայում այդպիսի իշխանությամբ Հայաստանի առաջ Մոսկվան լինելու է չափազանց կարծր պատասխանատվության տակ, որևէ քայլ կամ որոշում ասոցացվելու է Ռուսաստանի հետ, և այլևս հնարավոր չի լինելու ազատվել պատասխանատվությունից՝ քարոզչության մակարդակում գեներացնելով «սորոսականության», այսպես կոչված, թեզը:

Իսկ քանի որ ռեգիոնը դուրս է ռուսական պլանների գերակայությունից, Մոսկվան չի համարձակվի ստանձնել ուղիղ պատասխանատվություն Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումների համար, քանի որ ՌԴ-ին կարող է անհրաժեշտ լինել Հայաստանից կորզել այնպիսի որոշումներ,

որոնք Հայաստանում չլինեն պոպուլյար: Մյուս կողմից, ծուղակում է նաև Փաշինյանը, քանի որ նա էլ զրկված է այդ մարտահրավերի դեմ մանևրի էական հնարավորությունից: Այդ պարագայում, Հայաստանում նոր որակի և բովանդակության քաղաքական ուժի ձևավորումը օրեցօր դառնում է ազգային անվտանգության և ինքնիշխանության հրամայական:

Сообщение Մոսկվան, հայկական ընդդիմությունն ու իշխանությունը՝ իրենց ծուղակներում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->