>

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ, ունի խորխաբեր ազդեցություն: Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորումը:


Ուրցը ունակ է ոչնչացնել նաև ստաֆիլոկոկը: Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղադրիչ ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ: Ուրցից ստացվող եթերային յուղը համարվում է այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:








Քոչարյանի զոհերը

Ուրցը կիրառվում է շնչառական ինֆեկցիաների բուժման համար: Շատ օգտակար է հազի, բրոնխիտի, կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների, քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում: Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը, և օգնում են դուրս բերել այն:


Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը, հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնացումը, վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան ցածր ճնշումը:



Ուրցը՝

կիրառվում է եղունգների սնկի դեմ, Ոչնչացնում է մակաբույծներին, Ախտահանում է ձեռքերը, Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը
Օգնում է միջատների խայթոցի դեպքում, Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը, Ուրցով տաք թրջոցները հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում: Որցի հոտը վախեցնում է միջատներին:


от admin

-->