>

Ամենագեղեցիկին ընտրելը ոչ միայն շատ դժվար է, այլ՝ նաև շատ վտանգավոր է։ Հետաքրքիր է, բայց արտաքին տեսքի հարցում վճռորոշ դեր է խաղում նաև այն ամիսը, երբ Դուք ծնվել եք։  Կանացի գեղեցկության հորոսկոպ

Հունվար: Հունվարին ծնված կանայք կարողանում են ուշադրություն գրավել: Վառ հագուստ, անզուգական շարժուձև, ինքնավստահություն և սրամտություն. նման կինն ինչպե՞ս կարող է չգրավել:

Փետրվար: Փետրվարին ծնված կանայք բնական գեղեցկության կողմնակից են: Բնությունն օժտել է նրանց արտաքին գրավչությամբ և հմայքով: Տղամարդիկ անմիջապես տրվում են դրան:




Քոչարյանի զոհերը

Մարտ: Շատ դեմքեր՝ ահա Մարտին ծնված կանանց բնավորության գիծը, որը հանգիստ չի տալիս տղամարդկանց: Այսօր նա վամպիր-կին է, վաղը՝ սիրալիր կոկետուհի, երկու օր հետո՝ շատ համեստ աղջիկ: Վերջապես ո՞վ է նա՝ այդ խորհրդավոր կինը:





Ապրիլ: Ապրիլին ծնված կանանց գեղեցկությունը միանգամից աչքի չի ընկնում: Բայց բավական է միայն՝ տղամարդը ծանոթանա նրա հետ ավելի մոտիկից, և նա այլևս չի ցանկանա բաժանվել այդ կնոջից: Նման հավատարիմ և հոգատար կանանց դեռ պետք է գտնել:

Մայիս: Անթերի արտաքին ունենալուց հեռու, բայց անկրկնելի շարմով, հմայքով օժտված կանայք: Մայիսին ծնվածները կարողանում են ցանկացած իրավիճակում իրենց ճիշտ մատուցել:

Հունիս: Նորաձևությանը մոլի հետևողների շարքում ամենաշատը հունիսին ծնված կանայք  են: Նրանք հիանալի ճաշակ ունեն, հետևում են նորաձևության կանոններին և հետևում են իրենց: Իսկ խնամված աղջիկները միշտ աչք են շոյում:


Հուլիս: Իսկական աստվածուհիներ՝ բնածին նուրբ ճաշակով: Նրանք նաև առանձնանում են հատուկ արտիստականությամբ:

Օգոստոս: Ախ, ինչպիսի սուր լեզու ունեն նրանք: Նման կանայք վստահ քայլում են իրենց կյանքի հունով և կարողանում են իրենց պաշտպանել: Տղամարդկանց դա դուր է գալիս, չնայած շատերը չեն համարձակվում մոտենալ օգոստոսին ծնվածներին։



Սեպտեմբեր: Սեպտեմբերին  ծնվածները շատ խարիզմատիկ են: Նույնիսկ կարևոր չէ, թե ինչպիսի արտաքին ունեն նրանք, նրանց  համար խելքահան են լինում բոլորը: Մինուսը միայն նրանում է, որ նրանք երբեմն ծուլանում են ուշադրություն դարձնել իրենց արտաքինին:

Հոկտեմբեր: Նրանք առանձնանում են իրենց արտաքին տեսքով: Բայց դա չի խանգարում նրանց ստեղծել իրենց օրիգինալ ոճը: Նրանք աչքի են ընկնում իրենց սրամտությամբ:

Նոյեմբեր: Լուսավոր անհատականություններ՝ շատ գրավիչ արտաքինով և անսահման լավատեսությամբ: Նման կանայք նման են նկարների միջի կանանց. նրանց մասին երազում են շատ նկարիչներ:

Դեկտեմբեր: Ամենախորհրդավոր կանայք են: Հենց նման խորհրդավորությունը և արտաքին սառնարյունությունն է գրավում հակառակ սեռին: Հանգիստ աղջիկներն իրականում շատ կրքոտ են և հուզական:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->