>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հրապարակ կայքն այսօր վրաերթ է արել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, ինչ է թե վերջինս չի

պատասխանել իրենց հարցադրումներին՝ կապված 16/17+ ձևաչափի ու մի հրապարակման հետ,




Քոչարյանի զոհերը

որտեղ ասվել էր, թե Մոսկվան նրանց հետ այլևս հույսեր չի փայփայում․․․

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը մերժել է այդ հրապարակման հետ կապված հարցերին պատասխանել,





ու կայքը դրել և Ռուսաստանի դեսպանի «պորտը տեղն է դրել»․․․

Այն որ 17+-ի գործերը այնքան էլ լավ չեն ու այլևս միայն խնդիրներ են առաջանում՝ սկսած մարզային հանդիպումներում տհաճ անակնկալներից,

վերջացրած փլուզումով /Սուրեն Սուրենյանցի կուսակցությունը լքել է ֆորմատը ու հրապարակավ մեղադրել,


որ այն կառավարվում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից/, այն որ բանը հասել է նրան,

որ այդ ֆորմատի մեջ մտնող Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը առաջարկում է

«մարզպետարանների մայթերում մերկանալ ու աշխատել», քանի որ հանրային ուշադրություն գրավելու այլ եղանակ չի մնացել,

այն որ 17+-ի վարչապետի թեկնածուի անթույլատրելի բառաֆոնդը չէր կարող դուր գալ այդ ձևաչափի մեջ մտնող բոլոր ուժերին, և այն,



որ նրանք կարող էին նկատել, թե նախկին երկու նախագահների կապը այդ ձևաչափի հետ արդեն իսկ դրա տապանաքարն է,

իր հարուցած խնդիրներով հանդերձ, տեսանելի է։

Հավանաբար, Մոսկվայում էլ տեսնում են այս կոլապսը ու այլևս հեռավորություն են վերցնում դրանից․․․ Բայց արժե՞ դրա համար ողջ զայրույթը թափել դեսպանի վրա․․․

Հո՞ այդ ամենը դեսպանը չէր արել

Դիտեք նաև՝

Сообщение Հրապարակ կայքն այսօր վրաերթ է արել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, ինչ է թե.. . Ստյոպա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->