>

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Եվ այսպես, Հայը ցանկանում է ունենա՞լ հզոր Հայաստան։




Քոչարյանի զոհերը

Առևտրականը խուսափում է հարկ վճարելուց. վաճառականը հնարավորինս փորձում է ՀԴՄ-ը չտրամադրել, անպարկեշտ վարորդները բողոքում են, որ իրենց տուգանում են, բիզնեսմենները փորձում են կուսակցություն հիմնելով մուտք գործել Ազգային Ժողով, որպեսզի իշխանության մեջ կարողանան իրենց բիզնեսմենի անձնական շահերը պաշտպանեն,




«օրինակ ԲՀԿ-ն», մի շարք առողջ տղամարդիկ էլ փորձում են անառողջ ձևանալ և խուսափել բանակից, իսկ փնթի մարդիկ էլ աղտոտելով իրենց միջավայրը փորձում են էկոլոգիապես մաքուր քաղաքում ապրել, քաղաքականությունից և


աշխարհաքաղաքական անցուդարձից անտեղյակ մի զանգված էլ իր անձնական անհաջողությունների մեջ ամենուրեք բողոքում է իր երկրի իշխանությունից, որոշ ծնողներ էլ մտածելով, որ սա 21-րդ դարաշրջան է, երեխաների կարգապահության, հագուկապի վրա բացարձակ ուշադրություն չդարձնելով՝ ցանկանում են բարեկիրթ և պարկեշտ ժառանգներ ունենանլ…

Դե իհարկե, այսպես ոչ երկիրը կշենանա, ոչ էլ Հայը կհզորանա, ուստի յուրաքանչյուր մարդ հենց ինքն իրենից պետք է փոխվի և հասկանա, որ երկրի զարգացումը, հզորացումն ու տնտեսական հաջողությունները կախված է հենց իրենից, երկիր մոլորակը ինքնուրույն չի զարգանում, երկիրը դա հողից ջրից կազմված մի միջավայր է, որի առաջխաղացումը յուրաքանչյուրիս ձեռքում է..


Ցավում եմ, անկեղծ եմ ցավում, երբ նկատում եմ նման առևտրականների և նման մարդկային երևույթների, որոնց ուշքն ու միտքը միայն իր անձն է և սեփական ստամոքսը, ցավում եմ նաև, որ կան մարդիկ, որոնք մոռանում են, որ ոչ իրենք ոչ էլ իրենց բիզնեսները և առ հասարակ ոչինչ հավերժ չէ.. Իսկ ամենաշատը ցավում եմ, որ կան բաներ երբեմն չեմ գրում, քանզի ոչ բոլորն են կարդում և հասկանում։

Հ.Գ. Չկարծեք, թե մեծամտեցի, պարզապես ասեցի այն, ինչ մտածում էի։ Առողջ եղեք և հավատացած եղեք, որ ամեն բան հենց ձեր ձեռքում է..

Դիտեք նաև՝

Сообщение Բոլորը հիմա սա են կարդում․ Գրառում, որը չպետք է բաց թողնել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->