>

ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Եռաբլուրում եմ… Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ: Բայց այդ ամենն, ասես, երկրային չէ, այդ ամենն ավելի շատ բնական ու աստվածային է… Անմահության շունչ կա այստեղ և անտես ու անմեկնելի մի խորհրդավորություն… Այստեղ բոլոր ննջեցյալները հավասար են… Այստեղ հնարավոր չէ տարբերել շատ ու քիչ արածով… Նրանք բոլորը հավասար են, քանի որ ունեն նույն ճակատագիրը… Նրանք անմահներ են:





Հ.գ.- Երևանի փողոցներում եմ… Ամենուր մարդկանց հոսք է, մեկը՝ մտահոգ, մյուսն՝ անհոգ, իսկ որոշներն էլ ոչինչ չասող հայացքներով… Այստեղ ամեն ինչ երկրային է, ինչ-որ տեղ անբնական, իսկ գուցե նաև արհեստական… Այստեղ բոլորը հավասար չեն, քանզի տարբեր են նրանց ճակատագրեր»:


Сообщение ԵՐԵՒԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԵՄ… ԱՄԵՆՈՒՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈՍՔ Է, ՄԵԿԸ՝ ՄՏԱՀՈԳ, ՄՅՈՒՍՆ՝ ԱՆՀՈԳ, ԻՍԿ ՈՐՈՇՆԵՐՆ ԷԼ՝ ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՎ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->