>

168.am-ը գրում է
1920 թվականի գարնանը Շուշիում տեղի ունեցավ կոտորած։ Արցախում ապրող հայերի քաղաքական և մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին քանդվեց, վառվեց ու ավերվեց։ Կոտորածին զոհ գնաց ավելի քան 20 հազար մարդ։ Մուսաֆաթական Ադրբեջանը որոշեց Արցախն իրեն վերջնականապես ենթարկելու ծրագիրն իրականացնել ուժային մեթոդներով ու ճանապարհով։ Սակայն նախքան այս ամենը Շուշիում ու ընդհանրապես Արցախում հայ-թաթարական, թուրքական հարաբերությունները լարված էին։Բավական է բացել ու ընթերցել այդ շրջանի մամուլը, ու պարզ կդառնա, որ իրականում

բազմաթիվ բախումներ ու սպանություններ են տեղի ունեցել այդ շրջանում։ 1917-1920 թվականների Արցախի մասին բացառիկ տեղեկություններ է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Եղիշե Իշխանյանը, ով 1918 թվականի հուլիսից մինչև 1919 թվականի հուլիսը եղել է Արցախի ժողովրդական կառավարության առաջին նախագահը։ Այդ թվականների իրադարձությունների մասին նա գրել է կյանքի վերջին տարիներին, երբ ապրում էր Նյու Յորքում։ Իշխանյանի գրքում հանդիպում ենք մի




Քոչարյանի զոհերը

սահմռկեցուցիչ սպանության մասին տեղեկության, որը տեղի է ունեցել Շուշիում․«Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը, իր բնակարանում, Շուշու զինւորական ատեանի պետ գնդապետ Նիկ. Գր. Ռաչկովսկին, կինը, պատանի տղան և աղջիկը չարագործների ձեռքով մորթոտւում են։ Դալի Մահրասայի և Արշօ Աւետիսեանի հետ միասին 31-ին հասնում ենք Շուշի, անտեղեակ կատարւած քստմնելի ոճրի մասին։ Անակնկալի եկանք, երբ տեղեկացանք, թե ովքեր էին ոճրագործները։ Գնացինք ոճիրի վայրը։





Ռաչկովսկին տարիներից ի վեր ապրում էր հայկական հին հանգստարանի մօտակայ թաղում, որը շատ հեռու չէր հայկական քաղաքամասի կենտրոնից։ Տունը պատկանում էր մէկին, որը ընտանիքով Բագւում էր ապրում և ամբողջովին վարձով տւել էր գնդապետին»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանեանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից, էջ 150):

Իշխանյանն այս նկարագրությունից հետո մանրամասներ է նշում, թե ովքեր են իրականացրել դաժան սպանությունը։ Նա նշում է, որ գնդապետին սպանել են Շուշիի վարկային դրամատան վարչության անդամ Խուդուշ Կուլիևը, ում օգնել են հայազգի հաշվապահ Հայկ Հովհաննիսյանը և դրամատան ծառա Սմբատը։ Հայազգի երկու հանցագործները կաշառված են եղել թուրք Խուդուշի կողմից․
«Երբ ներս մտանք, տեսանք, թե ինչպիսի զարհուրելի ոճիր էր գործւած։ Չորս դիակ, իրենց հագուստների մէջ, մէջքի վրայ պառկած դրութեամբ, մէկ շարքի։ Բոլորն էլ դաշոյնով էին սպանւած։ Դաշոյնը խրել էին իւրաքանչիւրի սիրտը և արիւնը ողողել էր յատակը և լճացել։ Պատկերը ահաւոր էր։

SONY DSC

Քաղաքում ողջ հայութիւնը խորապես ցնցւել էր քստմնելի ոճրից և զայրոյթով համակւել ոճրին մասնակից ստոր հայերի դէմ։ Միանգամայն անհանդուրժելի էր, որ ռէալական դպրոցն ավարտած, միջնակարգ կրթութեամբ, Հայկ Հովհաննէսեանը լաւ համբաւ ունեցող ընտանիքի զաւակ, իսկ Սմբատը 1896 թ. Հայկական կոտորածից ճողոպրած որբերից մեկը, որ փոքր հասակում հասել էր Շուշի, հոգատար վերաբերմունքի արժանացել, գործիք էին դարձել մի գարշելի թուրքի ձեռքին։ Եւ թուրքի եաթաղանից ազատւած Սմբատը, որ միշտ երիտասարդներին Մշոյ և այլ տեղերի կոտորածների մասին էր պատմում, մոռանալով այդ բոլորը, դարձել էր ոճրագործ ու մասնակից Ռաչկովսկիների


սպանության»։ (Նույն տեղում` էջ 151):Որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ սպանության դրդապատճառի հիմքում գնդապետի և Խուդուշի երեխաներն են լինում։ Պարզվում է, որ Խուդուշի տղան սիրահարված է լինում գնդապետ Ռաչկովսկու դստերը։ Տղան առաջարկ է անում, սակայն աղջիկը մերժում է նրան։ Մերժման հիմքում կրոնական պատճառն էր, ինչպես նաև աղջիկը գիտակցում էր, որ դեռ դպրոցական է և ամուսնանալու մասին այս պահին խոսելն ու մտածելն անիմաստ է։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է ընդգծել, որ գնդապետի աղջիկը համակրում էր իր համադասարանցուն։ Այս ամենն այնքան ծանր ազդեցություն էր թողել Խուդուշի պատանի տղայի վրա, որ վերջինս ինքնասպանություն էր գործել։ Այս ամենն էլ դարձավ դրդապատճառ, որպեսզի իրագործվի սարսափելի ոճրագործութ

168.am writes
In the spring of 1920, a massacre took place in Shushi. Shushi, the political and cultural center of the Armenians living in Artsakh, was destroyed, burned and destroyed. More than 20,000 people were killed in the massacre. Musafatakan Azerbaijan decided to implement the plan to finally subjugate Artsakh by force. But before all this, the Armenian-Tatar, Turkish relations in Shushi and Artsakh in general were tense. It is enough to open and read the press of that region, and it will become clear



that in fact many clashes and murders took place in that region. Exclusive information about Artsakh in 1917-1920 was provided by public and political figure Yeghishe Ishkhanyan, who was the first chairman of the Artsakh People’s Government from July 1918 to July 1919. He wrote about the events of those years in the last years of his life, when he lived in New York. In Ishkhanyan’s book, we find information about a terrifying murder that took place in Shushi. Gr. Rachkovsky, his wife, a young boy and a girl are slaughtered by criminals. Together with Dali Mahrasa և Arsho Avetisyan, we arrive in Shushi on the 3

1st, unaware of the heinous crime committed. We were surprised to learn who the perpetrators were. We went to the crime scene. Rachkovsky has lived for years in a neighborhood near an old Armenian resort, not far from the center of an Armenian town. The house belonged to someone who lived in Bagu with his family and rented it completely to the colonel. ” (Excerpt from Yeghishe Ishkhanyan’s book “Nagorno Karabakh 1917-1920”, page 150).
After this description, Ishkhanyan mentions details of who

committed the brutal murder. He mentions that the colonel was killed by Khudush Kuli, a member of the board of the Shushi Credit Bank, who was helped by Hayk Hovhannisyan, an Armenian accountant, and Smbat, a servant of the bank. Two Armenian criminals were bribed by Turkish Khudush ․
“When we entered, we saw what a terrible crime had been committed. Four corpses, in their clothes, lying on their backs, in a row. All of them were killed with daggers. The dagger had been pushed into everyone’s heart; blood had flooded the floor and stagnated. The picture was terrible. All the Armenians in the city were deeply shocked by the heinous crime and became angry with the vile Armenians w

ho took part in the crime. It was absolutely intolerable that Hayk Hovhannesyan, a graduate of the real school with secondary education, was the son of a well-known family, and Smbat in 1896. One of the orphans who survived the Armenian massacre, who had reached Shushi at a young age, was treated with care and became an instrument in the hands of a disgusting Turk. And Smbat, freed from the Turkish yoke, who always told the young peop

Сообщение Սահմռկեցուցիչ սպանություն Շուշիում, որն իրականացրեցին հայերն ու թուրքերը появились сначала на .


от admin

-->