>

Հոր դաժան սպանության համար կալանավորված երեք քույրերի՝ 17, 18, և 19 տարեկան Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների հորական տատիկն ու հորաքույրը հարցազրույց են տվել mk.ru-ին՝ կատարված դաժան սպանության կապակցությամբ ներկայացնելով իրենց կարծիքը:

Հորաքույրը՝ Մարինա Խաչատուրյանը, ասել է, որ եղբայրը «հրեշ» չի եղել, ինչպես նրան ներկայացնում են լրատվամիջոցներում:




Քոչարյանի զոհերը

«Նա սիրում էր դուստրերին ու ամեն ինչ անում էր նրանց համար: Նա բարեպաշտ էր ու որոշել էր դուստրերի հետ Իսրայել տեղափոխվել մշտական բնակության։ Սակայն աղջիկները դրան դեմ էին. նրանց դուր էր գալիս մոսկովյան ազատ կյանքը, մինչդեռ Իսրայելում նրանք չէին կարողանա այդպես ապրել»,-նշել է կինը:


Տատը՝ Լիդան, նշել է, որ թոռները շատ խորամանկ են եղել:





«Նրանք մտերմացել էին հորաքույրերի հետ, ձևացնում էին, թե անպաշտպան են, սակայն իրականում բոլորին տրամադրում էին հոր դեմ»,-ասել է նա:

Կինը նաև հերքել է թոռների պնդումներն առ այն, թե հայրն իրենց ծեծել ու սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել նրանց նկատմամբ:


«Իհարկե, ցասման պահին կարող էր հրել, բայց չէր ծեծի կամ խփի: Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա դա աղջիկների երևակայությունն է», – ասել է կինը:

Հորաքույրն իր կողմից նշել է, որ իրենց համոզմամբ՝ սպանությունը նախապես է ծրագրված եղել:

«Դա անկասկած դավադրություն էր։ Նրանք այս սցենարը նախապատրաստում էին չորս տարի», – ասել է Մարինա Խաչատուրյանը:



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->