>

Խնդրում եմ՝ ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, պատասխանել 3 հարցի․ Միքայել Մինասյան








Քոչարյանի զոհերը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամ իր ալիքում գրել է.

«Ես հիմա աշխատում եմ «հեղափոխական եռերգություն» պայմանական անվանմամբ հրապարակախոսական ուրվագծի շարքի վրա։ Քանի որ ես 2018-ի հեղափոխությանը չեմ մասնակցել, դժվար է հասկանալ նրանց դրդապատճառները, ովքեր մասնակցել են դրան:


Դրա համար էլ խնդրում եմ իմ այն ընթերցողներին, ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը Հայաստանում պատասխանել 3 հարցի։


1. Հիմա իմանալով այն, թե ինչով ավարտվեց 2018-ի հեղափոխությունը, կմասնակցեի՞ք արդյոք դրան եւս մեկ անգամ.

2. Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության:

3. Համաձա՞յն եք արդյոք, որ ստեղծված իրավիճակից ելքը՝ նոր հեղափոխություն է Ձեր մասնակցությամբ»:


от admin

-->