>

Աղեղնավոր: Ուժեղ են և կայուն, քանի որ կարողանում են ղեկավարել զգացմունքները, չտխրել մանրուքների պատճառով, հեշտությամբ են անցնում դժվարությունների միջով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լավատես են, կարողանում են ղեկավարել իրենց, այդ պատճառով էլ դժվար է նրանց դրդել կոնֆլիկտի կամ ստիպել կասկածի տակ դնել իրենց իդեալներն ու արժեքները:


Ջրհոս: Ի վիճակի են հաղթահարել ցանկացած դժվարություն, չեն հանձնվում նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Հեշտությամբ են բաց թողնում անցյալը, ոչնչի հետ չեն կապվում: Ջրհոսները երազկոտ են, լավագույն ապագայի նկատմամբ հավատի օգնությամբ անցնում են ցանկացած դժվարության միջով, ապրում նույնիսկ ամենաբարդ պահերը:








Քոչարյանի զոհերը

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կայուն են, դիմացկուն, ամբիցիոզ, վճռական: Երբեք կանգ չեն առնում խոչընդոտների պատճառով, միշտ առաջ են շարժվում՝ նպատակներին հասնելու համար: Նույնիսկ, երբ իրենց շուրջ ամեն բան քանդվում է, կարողանում են դիմակայել, ոչ մի րոպե չեն թուլանում: Հոգեբանորեն ուժեղ են, վստահ են իրենց ուժերին:


Ձկներ: Առաջին հայացքից կարող են նուրբ թվալ, բայց կենդանակերպի ամենաուժեղ նշաններից են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաստատակամությամբ շարժվում են իրենց նպատակներն իրականացնելու ճանապարհով և երբեք չեն կասկածում, որ իրենց երազանքն իրական է: Կայունության և սեփական ցանկությունների նկատմամբ հավատի շնորհիվ Ձկները ստանում են ամենը, ինչ ցանկանում են: Նրանք շատ ճկուն են, չեն կոտրվում խնդիրների և անհաջողություների բեռի պատճառով:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->