>

Տևական ժամանակ է` լուրեր են շրջանառվում, որ դերասան Գոռ Համբարձումյանն ու դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բաժանվել են, սակայն նրանք խուսափում էին մեկնաբանել այս թեման։


Երեկ Մարիամն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան էր կազմակերպել, որի ժամանակ արդյոք նշանված է հարցին պատասխանել էր՝ ոչ:







Քոչարյանի զոհերը

Tert.am Life-ը կապ հաստատեց դերասան Գոռ Համբարձումյանի հետ, ում հետ Մարիամը նշանվել էր 2019 թվականին:


«Լուրը համապատասխանում է իրականությանը, որպես զույգ վաղուց կապ չունենք, բայց նորմալ հարաբերությունների մեջ ենք: Այնպես չէ, որ ամեն օր միասին ենք, բայց իրար հանդեպ չարացած չենք:


Գիտակցված ենք բաժանվել, ինչ-որ պատճառներ չկան, որոնք կարող եմ ասել: Պարզապես հասկացել ենք, որ ճիշտ տարբերակը դա է» ,- ասաց նա:

Հավելենք, Գոռն ու Մարիամը նշանադրվել էին 2019-ին: Դերասանն անակնկալ առաջարկություն էր արել Մարիամի ծննդյան օրը:


от admin

-->