>

«Նախատեսված են գարնանային արձակուրդներ առաջին դասարանցիների համար մարտի 22-ից ապրիլի 4-ը, երկրորդ դասարանցիների համար` մարտի 22-ից 28-ը: Հաշվի առնելով աշնանային մեծ դադարը, մյուս դասարանների համար նախատեսված չէ գարնանային արձակուդ»,- այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթրի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:


Նա նաև ասաց՝ ուսումնական տարվա ավարտը ևս միատեսակ չէ. «Մասնավորապես 12-րդ դասարանների պարագայում, որտեղ մենք ունենք ավարտական և միասնական քննությունների կազմակերպման նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին, տարին շուտ կավարտվի նաև 1-ին և 2-րդ դասարանների համար, որոնց ուսումնական տարվա տևողությունը կարճ է, քան մյուսների պարագայում, մյուս դասարանները կավարտեն հունիսի 18-ին»,- ասաց փոխնախարարը:








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ քննարկվում են նախադպրոցական պետական հաստատություներում երեխաների ընդունելության կազմակերպման հարցերը:


Կառավարությունը 10 մլն դրամ հատկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար



«Առաջիկայում կհայտարարենք այլընտրանքային նախադպրոցական ծառայության մրցույթ, որին կարող են մասնակցել այն համայնքներն ու բնակավայրերը, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, մենք կտրամադրենք դրամաշնորհներ նախադպրոցական ծառայություններ իրականացնելու համար: Սա իսկապես շատ կարևոր խնդիր է, մենք կփորձենք այնպիսի լուծում գտնել, որպեսզի առողջապահական իրավիճակը չվտանգենք, բայց մյուս կողմից էլ հասկանալով, որ համավարակը դեռևս տևական ժամանակ ուղեկցելու է մեզ՝ գտնենք պատշաճ լուծումներ, որպեսզի նախադպրոցական կրթությունը լինի հասանելի»,- ասաց նա:

աղբյուր

Сообщение Գարնանային արձակուրդ նախատեսված չէ, իսկ ուսումնական տարին կավարտվի ավելի ուշ. նոր որոշում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->