>

«Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր Հադրութից։


Հադրութից պետք է մտածեինք, որ գալիս են։ Ամեն անգամ նշում էին, թե նահանջում ենք, որպեսզի ռմբակոծենք, որպեսզի օղակի մեջ գցենք, սրանց վերջը տանք, բայց նահանջելով եկան հասան Քարին տակ՝ Շուշիի մատույցները:




Քոչարյանի զոհերը

Ճիշտ չէր կազմակերպված, կա՛մ հրամանատարություն չկար, կամ էլ, լսել եմ, որ մերոնց հետ ադրբեջանցիներ էլ են եղել խառնված, որ ասում էին՝ նահանջ»- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։




«Եթե ճիշտ կազմակերպված լիներ պաշտպանությունը, հրամանատարներ լինեին, կկարողանային զորքը տեղում պահել, չէին նահանջի: Երբ որ ադրբեջանցիները հասել են Սղնախի մատույցներ, Քարինտակի դիմացը զորք ենք ունեցել: Նոյեմբերի 3-ին, չգիտեմ ոնց, էդ զորքը դուրս է եկել: Ու ադրբեջանցիների տեխնիկան արդեն եկել հասել է այնտեղ , որտեղ մեր զորքն է կանգնած եղել, այնտեղից սկսել են խրմաատները հաշվել ու կրակել, էլ քարինտակցին ոնց կարող էր պաշտպանվել:


Քարինտակցին այն քարինտակցին է եղել, որ 92թ. 12 ժամ ճակատամարտ է տվել ու չի նահանջել: Երբ տղաների հետ ենք խոսում, հասկանում ենք, որ չի աշխատել մեր հրետանին։ Էն դիրքը, որտեղ գնացել ենք նոյեմբերի 5-ին դիրքավորելու, տեսել ենք մինամյոտները չկան, սնարյադները կան, մինամյոտը չկա։

Եթե լիներ, կաշխատեր և՛ ճանապարհի վրա, և՛ Քարինտակի վրա ու ջախջախեր դրանց։ Մինչև հիմա պատասխան չկա, թե ով և ինչու է հրաման տվել Քարինտակիզ զորքը դուրս գա: Գալիս եմ նրան, որ այդ ամենը կազմակերպված է եղել, որ հրամանատարություն չի եղել,


չի կազմակերպել այդ ամենը, դրա համար ունեցել ենք այսպիսի հետևանքներ»- նշեց Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտեք նաև

Сообщение «Մեր հրետանին չի աշխատել, զորքը անհասկանալի հանվել էր»․ Շուշիի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->