>

Սեպտեմբերից մեկնարկած «Էլենի օրագիրը 2»-ը նախագծում արդեն սիրված կերպարների կողքին հեռուստադիտողը տեսնում է նոր հերոսների: Նրանցից մեկը երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանն է, որը մարմնավորում է Անուշիկի կերպարը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է հեռուստասերիալում հայտնվելու, իր հերոսուհու հետ ունեցած ընդհանրությունների և խաղընկերների հետ հարաբերությունների մասին:

Իրինան ավարտել է Բրյուսովի անվան համալսարանը, այժմ սովորում է Տուրիզմի միջազգային ակադեմիայի ավարտական կուրսում: Ասում է՝ չնայած իր կրթությանը, դերասանական ուղով է շարունակելու ճանապարհը: «Մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ, բայց ժամանակին ընտանիքս դեմ էր, որ ընտրեմ այդ ճանապարհն ու ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Հիմա արդեն պատրաստվում եմ նաև մասնագիտական կրթություն ստանալ այս ոլորտում»,-ասաց նա:

Իրինան իր առաջին դերասանական քայլերը սկսել է «Երանի» հեռուստասերիալում, որտեղ հայտնվել է մասնակցելով քասթինգի: «Էլենի օրագիր 2»-ը նրա երկրորդ փորձն է. «Մասնակցեցի հայտարարված քասթինգին և անցա: Ի սկզբանե ուրիշ կերպարի համար էի գնացել, բայց ինձ առաջարկեցին Անուշիկի կերպարը մարմնավորել: Անկեղծ ասած, շատ ոգևորված էի, իսկ արդեն նկարահանումների ընթացքում անհամբեր սպասում էի, թե երբ է  սերիալը եթեր գնալու, որպեսզի էկրանից հետևեմ իմ խաղին: Հնձ համար ավելի հաճելի է այն հանգամանքը, որ այս դերը ի տարբերություն իմ նախորդ կերպարի, խաղարկային է և ինձ թույլ է տալիս ամբողջությամբ ցույց տալ դերասանական կարողություններս»:




Քոչարյանի զոհերը





Իրինայի հերոսուհին՝ Անուշիկը, սերիալի արդեն հայտնի կերպարների՝ Սիսիան Սեփանյանի և Միկա Ղափլանյանի կերպարների՝ Լևոնի և Զորիի կուրսից է, որն աչքի է ընկնում իր միամտությամբ, բարությամբ և բոլորից տարբերվում փոքր-ինչ թմբլիկ լինելով, ինչն էլ նրա համար նեղսրտելու և բարդութավորվելու պատճառ է:

«Անուշիկը ինչպես և ես, ընկերասեր է, բարի: Նա նեղվում է իր թմբլիկությունից, իրական կյանքում ես դրանից չեմ նեղվում: Ասեմ ավելին՝ այս կերպարը մարմնավորելուց հետո, ինձ համար է՛լ ավելի հեշտ դարձավ ազատվել այն բարդույթներից, որոնք ինչ-որ ժամանակ ունեցել եմ՝ կապված թմբլիկ լինելուս հետ»,-ասաց Իրինան:


Դերասանուհի նշեց, որ առավել պարտավորեցնող է եղել ներկայանալ մի նախագծում, որն ունի բարձր վարկանիշ և արդեն ձևավորված լսարան: Միաժամանակ նկատեց, որ իր կերպարը կարճ ժամանակում հասցրել է սիրվել լսարանի կողմից:

«Հիմնականում դրական արձագանքներ եմ լսում կերպարիս մասին, ինչը շատ հաճելի է ինձ համար: Հետևում եմ բոլոր մեկնաբանություններին,-ասաց նա և ավելացրեց, որ ինչպես շատ կերպարների, այնպես էլ իր դեպքում, հեռուստադիտողներից շատերը նույնացնում են իրեն ու մարմնավորած կերպարին,- Ես այդ ամենին նորմալ եմ վերաբերում, քանի որ հասկանում եմ՝ այդպես էլ պետք է լիներ: Սոցիալական կայքերում շատերն են ինձ ոգևորող նամակներ գրում: Հիմնականում գրում են, որ ես այդքան էլ գեր չեմ, ինչու եմ ընտրվել այդ դերի համար: Եղել են նաև դեպքեր, որ վատ առումով են անդրադարձել, գրել են, որ Ինստագրամում ինձ սիրուն աղջկա տեղ եմ դրել, բայց կինոյի մեջ գեր եմ ու տգեղ:) Ես այդ ամենին նորմալ եմ վերաբերվում»:



Իրինան ասաց, որ սերիալի անձնակազմի և խաղընկերների հետ ծանոթացել է նկարահանման հրապարակում: Նոր միջավայրում աշխատելը, նրա խոսքով, որևէ դժվարություն չի առաջացրել. «Ես շատ դժվարությամբ եմ մերվում նոր միջավայրին: Ամեն դեպքում արդեն իրար հետ մտերմացած անձնակազմում փոքր-ինչ դժվար է, երբ նորեկ ես, բայց իրենք շատ անմիջական են, ինչի շնորհիվ հեշտությամբ կարողացա ընտելանալ»: Իրինան նշեց, որ բոլոր դերասանների հետ հասցրել են ընկերական հարաբերություններ ձևավորել:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->