>

Նախորդ տարվա համաճարակի, պատերազմի եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված՝ երգիչները, երաժիշտները, պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու եւ արժանապատիվ վարձատրություն ստանալու համար ասպարեզ են գտել եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ ովքեր են նրանք:

Դեռ 2020 թվականին երգիչ Արամեն եւ իր կինը՝ Աննա Թովմասյանը, արտագաղթեցին Մոսկվա՝ չնայած, որ երգիչը նշել էր, թե չի արտագաղթել, պարզապես ժամանակավոր բնակություն է հաստատել այնտեղ:




Քոչարյանի զոհերը

Իսկ, ահա, ամիսներ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ հայտնի զույգերից Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը եւս արտագաղթել են, սակայն զույգը ևս նշեց, որ երկրից պարբերաբար հեռանալը կապված է աշխատանքի հետ:





Ավելի վաղ մեր զրույցում երգչուհի Ջուսը եւ վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանը հայտարարել էին, եթե երկրում շարունակվի նման քաոսային իրավիճակը, ապա ստիպված կլինեն աշխատանքի այլ աղբյուրներ փնտրել երկրից դուրս: Իսկ, օրինակ, դերասան, պատերազմի մասնակից Գեւորգ Գրիգորյանը 2020 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել էր, որ երկրից հեռանալու որոշում է կայացրել:

«Կարևոր չի թե ուր…. ներողություն ոչ մեկից չեմ խնդրում։ Իրանք էլ չկան, ումից պիտի խնդրեի… Բարով մնաք…»,-հայտնել էր նա:


Նաեւ խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում կնոջ եւ երեխայի հետ նույնպես արտագաղթել է, սակայն երգիչը հերքել էր տարածված լուրերը:

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ ապրում էր Մոսկվայում, վերադարձել էր հայրենիք, «Շիրազի վարդը» հեռուստասերիալում նկարահանվելու համար, սակայն այժմ դերասանուհին կրկին գտնվում է հայրենիքից հեռու:


Իսկ, օրինակ, դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հղիության վերջին ամիսներին մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ծնվել է նրա որդին, իսկ թե դերասանուհին հայրենիք կվերադառնա, թե ոչ, դեռեւս հայտնի չէ:

Շոու-բիզնեսում հայտնի ամուսիններ Մանո եւ Սարգիս Գրիգորյանները պատերազմի ավարտից անմիջապես հետո արտագաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ի դեպ, նշենք, որ Սարգիս Գրիգորյանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ակտիվ մասնակցում էր Կառավարության ուղղված բողոքի ակցիաներին, եւ մշտապես հանդես էր գալիս ներկա իշխանությանը քննադատող ելույթներով։

Ստացվում է՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչները հայրենիքը լքել են այն ժամանակ, երբ վերջինս ամենաշատն էր հոգատարության կարիք զգում՝ առաջնորդվելով հայտնի խոսքով՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Եվ չի բացառվում, որ նրանք կվերադառնան այն ժամանակ, երբ բոլոր խնդիրները լուծված կլինեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 

ԱՂԲՅՈՒՐ

 


от admin

-->