>

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը համաժողովրդական է, բայց «Հայրենիքի փրկության շարժումը» չկարողացավ այդ համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի, անշուշտ նոր ռազմավարության խնդիր ունենք և ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ կմասնակցե՞ն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին, նա պատասխանեց.





«Նախ այն պնդումները, թե ընդդիմությունը չի ուզում ընտրություններ մանիպուլյացիա է ու կեղծ, ընդդիմության առաջին պահանջներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Խնդիրն ուրիշ տեղ է՝ մենք ասում ենք, որ այդ ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները:

Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրությանը և մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը, թե ինչպես ու երբ ենք պատկերացնում այդ ընտրությունները»:


Նրա խոսքով՝ իրենք հիմա մասնակցել, չմասնակցելու հարց չեն քննարկում, այլ քննարկում են օր առաջ չարիքի կառավարությանն իշխանությունից հեռացնելու շուրջ:

«Մենք առաջարկել ենք թեկնածու, որը հաջորդ ընտրություններին կողմ չի լինելու, չի մասնակցելու, երկրին բերելու է խաղաղություն ու կայունություն, որից հետո, իհարկե, պետք է ժողովուրդը որոշի: Իսկ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռին, փորձում է իր գլխավորությամբ անել ընտրություն:



Այն հիմնավորումը թե 2018-ին չի կեղծել, փաստ չէ, որ հիմա չի կեղծի, այն ժամանակ չի ունեցել կարիք, հիմա չունի այդ վստահությունը ու ակնհայտ է, որ պետք է կեղծի, ընտրվի, որպեսզի չդատվի:

Իր համար ակնհայտ է՝ հաջորդ իշխանությունը արդար դատաքննություն է կազմակերպելու պետական դավաճանության մեղադրանքով, դրա համար նա իր վախերից ելնելով, ամեն ինչ անելու է ընտրությունները կեղծելու համար»,- նշեց նա:

Դիտեք նաև՝

Сообщение Իշխան Սաղաթելյանի նոր հայտարարությունը. Ինչ են պատրաստվում անել առաջիկայում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->