>

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, «Mediamax»-ին տված հարցազրույցում,

պատասխանե­լով հարցին, թե որն է համարում իր անձնական ամենամեծ բացթո­ղումը պատերազմի ընթացքում, պատասխանել է.

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայ­մաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ

հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խո­չընդոտները, մասնավորապես, այն հարցերում,

որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախա­գահ




Քոչարյանի զոհերը

գործառույթներին և պաշտո­նեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը:

2015-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատե­րազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների


պլա­նավորման և վարման գործընթա­ցից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամա­նատարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հարցրինք, թե վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ




հրամանատարական ուղղահայացին վերաբերող ի՞նչ անհստակություններ են, որ խոչընդոտներ են առաջացրել, և որոնց մասին խոսել է պաշտպա­նության նախկին նախարարը, ԳՇ նախկին պետը պատասխանեց.

«Այդ հայտարարության վերաբերյալ պետք է նախարարին հարցնել, ես ասել եմ, որ եղել են համակարգային խնդիր­ներ, այդ մասին ես էլ եմ խոսել, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:

-Երբ Դուք էիք Գլխավոր շտաբի պետը, վարչապետ-ՊՆ-ԳՇ կապի հարցերում խնդիրներ կայի՞ն:

-Դա կապի խնդիր չէր, օրենսդրա­կան խնդիրներ են, որոնցով հստա­կեցված չեն գործառույթները:

Շատ գործառույթներ իրար զուգահեռ են կամ համընկնում են, որոնք բերում են տարբեր մեկնաբանությունների՝ կախված անհատական մոտեցումից:

-Քառօրյա պատերազմի ժա­մանակ կայի՞ն նման օրենսդրական խնդիրներ, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տալիս:

-Ուրեմն այդ խնդիրները… այս կամ այն ձևով՝ այո, կան, եղել են:


-Տոնոյանը նաև նշել էր, որ ՀՀ նախագահի 2018 թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը»,

խմբագրված և Անվտանգության խորհրդի կողմից 2019 թ. նո­րից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը,

կառավա­րության կողմից վերանայվող «Սպառազինությունների և ռազմա­կան տեխնիկայի զարգացման ծրա­գիրը», նախաձեռնված «Պաշտպա­նության ռազմավարական վերա­նայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել,

և իրենք չհասցրին պատրաստվել «անհպում» պատե­րազմին՝ հինգերորդ սերնդի սպա­ռազինության կիրառմամբ:

Պարո՛ն Դավթյան, իսկ ինչ-որ բան արվե՞լ էր, և ի՞նչը չհասցրին անել:

-Միանշանակ, քայլեր արվել են, բավականին շատ ծրագրեր եղել են, բնական է, իհարկե:

-Ո՞րն էր այն վերջնական մոդելը, որը կունենայինք, եթե «հասցնեին»:

-Հավասարակշռությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ, որպեսզի կարողանայինք ունենալ այն իրավիճակը, որը կապահովեր խնդրի կա­տարումը:


-Ձեռք բերված «ՍՈՒ-30» ինքնաթիռներն այդ պլանի մի մա՞սն էին կազմում:

-Այո:

-Նախատեսվո՞ւմ էր դրանց հա­մար հրթիռներ գնել, չէ՞ որ դրանք պատերազմի ժամանակ մարտա­կան որևէ գործողություն չեն իրա­կանացրել:

-Հիմա էլ է նախատեսված, դրանք ծրագրով նախատեսված եղել են, և ինձ թվում է՝ հիմա էլ բա­նակցություններ կվարեն, որ ժամանակին ձեռք բերվեն:

Դա այնպես էր պլանավորված, որ միանգամից ձեռք չէին բերվելու այդ հրթիռները, այլ պետք է ընթացքում ձեռք բերվեին, իսկ պայմանագրի մեջ,

որ պետք է հրթիռներ ձեռք բերենք Ռուսաստա­նից, մենք նման կետ ունեցել ենք:

-Ասում են՝ լավ կլիներ, որ այդ ինքնաթիռների փոխարեն «Տոր» հակաօդային զենիթահրթիռային համակարգեր գնվեին:

Արդիակա­նացման ծրագրում այդ հակաօդա­յին համակարգերը և՞ս կային:

-Այդ ինքնաթիռների հաշվին ոչ մի բան չպիտի ձեռք բերվեին, որովհետև այդ հրթիռներն իրենց գումարներով էին, մեկը մյուսի հետ կապել պետք չէ,

իսկ «Տոր» համա­կարգեր ձեռք են բերվել, ներկրվել են, որոնց հաջորդ խմբաքանակի վերա­բերյալ բանակցությունները պետք է շարունակվեին՝ ձեռք բերելու համար:

Մեկը մյուսի հետ կապված չէ, բայց «Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, որի մասին հայտարարվել էր, և հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր, իսկ թե երբ՝ ես չբացեմ փակագծերը:

-Արդեն իսկ ձեռք բերված խմբաքանակն օգտագործվե՞լ է պա­տերազմում, արդյունավե՞տ է եղել:

-Այո, ես գիտեմ, որ արդյունավետ են եղել, մնացած հարցերն ուղղեք կիրառողներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Сообщение ԳՇ նախկին պետ գեներալ Արտակ Դավթյանի ուշագրավ բացահայտումը. Ինչ է կատարվել իրականում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->