>

«Ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)




Քոչարյանի զոհերը

Այսօր Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այցելել է Արարատ քաղաք: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած աղմկոտ միջադեպին, ասաց.




«Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որ Նիկոլին են պաշտպանում: Ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ լուրջ աշխատանք է պետք տանել, բացատրել՝ ինչն ինչոց է:

Նրանք մեր քաղաքացիներն են և կան քաղաքացիներ, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ, շահից ելնելով, խուժանություն են անում ընդդիմության դեմ:


Այդ մարդիկ էին հավաքված և ես իրենց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի: Այո՛, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետև անօթևան մարդկանց խիստ վիրավորել եմ՝ համեմատելով դրանց հետ»:


Հարցին, թե արդյոք չի ձախողվել փողոցային պայքարը, և ինչու է նա անցել այս ձևաչափով հանդիպումներին, Մանուկյանը պատասխանել է՝ ամեն ինչ իրա տեղն ունի. այն էլ կլինի՝ այս էլ:

Տեսանյութը ստորև

 

Сообщение «Ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->