>

Blognews կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ախր իրոք հրաշք են մեր երիտները։ Մեկը մյուսից հանճարեղ հրաշքներ են, որոնք կարողանում են չեղած տեղից պրոբլեմ սարքել՝ անգամ չունենալով որևէ դիտավորություն։ Համենայն դեպս, ուզում եմ հավատալ, որ այսօր տեղ գտած այս անփութությունը զուրկ է չարամիտ դիտավորությունից։




Քոչարյանի զոհերը

Երբ Էդուարդ Աղաջանյանին նշանակում էին կառավարության աշխատակազմի ղեկավար, շատերի մոտ տարակուսանք էր առաջացնում, թե ինչպես կարելի է պետական կառավարման ոլորտի թոփ մենեջմենթի այս հաստիքը տրամադրել մեկին, ով DJ-ությունից այս կողմ որևէ ակնառու բան չէր արել։ Հետո եղավ Մայիսի 28-ն, ու նույն Աղաջանյանի աղաղակող ոչ կոմպետենտության ու արարողակարգի մասին գիտելիքների իսպառ բացակայության պատճառով առաջին նման սկանդալը եղավ Արա Բաբլոյանի նկատմամբ։





Թվում էր, թե կարելի է գոնե դրանից հետո հետևություններ անել, մի պահ կտրվել սեփական պերսոնայի վեհության վրա գերադրականացված հիացմունքից ու տուպը նստել, սերտել արարողակարգը և ծառայողական պարտականությունների ցանկը։ Բայց չէ՜, ո՞նց կլինի, իրավիճակ է փոխվել, ու ալամ աշխարհը պետք է այդ փոխված իրավիճակին հարմարվի, այդ թվում՝ դրա այն դրսևորումներին, երբ միանգամայն անիմաստ բացթողումներ ու պրոբլեմներ ունենում ենք երիտների տոտալ ոչ կոմպետենտ լինելու արդյունքում։

Ու այսօր էլ կարող ենք արձանագրել, որ Անկախության օրը, որը կարող էր դառնալ գոնե սիմվոլիկ հաշտեցման ու միասնականության օր, դարձավ հերթական քաղաքական ճգնաժամի առիթ։ Ու ամենն այն պատճառով, որ երիտներից ամենադիջեյն ու դիջեյներից ամենաերիտը լայաղ չէր արել ճշտել, թե ինչպիսին է հրավերքներ ուղարկելու կարգը։ Փոխարենը երիտները լավ կրեաԾիվ են լուծումներ գտել՝ սելֆիներ երիտների հետ, աշխատասեղանը հրապարակի մեջտեղը տնկացրած ասուլիս տալ և այլն։ Հավանաբար կրեակլների մյուս հանգրվանը հրապարակում իշաոտնուկ դնելն ու պիպետկեք բաժանելն է, մանավանդ որ վերջինների այլընտրանքային կիրառման հարցում խիստ կոմպետենտ կադրերի պակաս երիտների շրջանակում չկա։


Հարցը մենակ Աշոտյանով չի սահմանափակվում, ոչ էլ քաղաքական ուժերով։ Նույն անփույթ մոտեցումը եղել է բազմաթիվ այլ մարդկանց ու միավորների նկատմամբ, ինչը վիրավորել է շատերին, իսկ սրանք էլ էլ ավելի զավեշալի լուծում էին գտել ու առավոտվանից զանգելով են սկսել հրավիրել, ում հասցնում են ճարել։



Հ․Գ․ Եթե էթիկետի ու կոմպետենցիայի բացակայությունը խանգարում է աշխատանքիդ պատշաճ կատարմանը, իսկ դա էլ խանգարում է պետությունում առողջ մթնոլորտ ունենալուն, ապա ո՞րն է քո՝ պետական համակարգում պատասխանատու պաշտոն ունենալու իմաստը։ Ինչպես ասում էր դասականը․ «Ցըմփ, մի արեգակ բացվեց հայոց աշխարհում»։ 

Հ․Գ․Գ․ Այ մարդ, դուք ու ձեր կադրերը, պաշտոններն էլ՝ ձեզ փեշքեշ, բայց սիրելի՛ «դասական», կլինի՞ գոնե այնպիսի «արեգակներ» բացեք, որ հայոց լեզվի գոնե տարրական գիտելիքներ ունեն։ Եթե ուզում եք, կարող եմ լավ մասնագետի կոնտակտներ տալ՝ գնան ու պարապեն։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->