>

Դերասաններ Մարիամ Ալեքսանյանը և Գոռ Համբարձումյանը, ովքեր նշանադրվել էին 2019 թվականին, բաժանվել են:

Նրանց համար «Բացիր աչքերդ» սերիալը ճակատագրական է եղել:




Քոչարյանի զոհերը

Ծանոթանալով նկարահանման հրապարակում՝ նրանք մշտապես վիճել են, բայց ժամանակի ընթացքում այնքան են մտերմացել, որ չեն պատկերացրել իրենց կյանքն առանց այդ վեճերի:





Զույգն արդեն երկու տարի է, ինչ հանդիպում էր։ Սակայն վերջերս Մարիամը հեռացրել էր Գոռի հետ բոլոր լուսանկարները:


Տևական ժամանակ նա խուսափում էր որևէ մեկնաբանություն տալ,և միայն հիմա հետևորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է, դերասանուհին Ինստագրամի Stories բաժնում պատասխանել է՝ ոչ:

Մարիամն անկեղծացել է և հետեւորդներին խորհուրդ տվել սովորել չսպասել ոչ մեկին.



«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային:

Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»:

Չնայած այս խոսքերին՝ դերասանուհին նշել է, որ չէր ցանկանա կորցնել ոչ մի հիշողություն՝ կապված անցյալի հետ.

«Ոչ մեկին ու ոչ մի բան չէի ցանկանա ջնջել իմ հիշողությունից. ես շնորհակալ եմ բոլորին»:


от admin

-->