>

19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում հայերը հասկացան, որ մինչև չունենան պետություն, մինչև չունենան բանակ՝ իրենք ոչ միայն

անվտանգությունը չեն կարող պաշտպանել, այլ չեն կարող նաև զարգանալ, չեն կարող հարստանալ։

Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանը։




Քոչարյանի զոհերը

«Եվ սա ամայի մի տարածք էր, խեղճ մարդկանցով ապրող, բայց հայերը հարուստ ապրում էին Ստամբուլում, Բաքվում, Թիֆլիսում։





Այն ժամանակվանից սկսվեց այս շարժումը։ Մեր շարժումը բերեց նրան, որ մենք ունեցանք պետություն։

Այդ պետությունը դարձավ սովետական, մենք աննախադեպ աճ ունեցանք Խորհրդային Միության ժամանակ»,-շարունակելով՝ նշեց նա։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին հայերը քանակությամբ աճեցին, ունեցան լավագույն ինժեներներ, գիտնականներ, զինվորականներ


և 1988 թվականին շարունակեցին պայքարը, ունեցան անկախ պետություն, հաղթեցին։

«Մենք այս տարածաշրջանում համարվում ենք ամենահզոր բանակը, ամենահարգվածը, որի հետ հաշվի էին նստում։

Հիմա մեր հետ հաշվի չեն նստում։ Հիմա ադրբեջանցիները կարող են հանգիստ մտնեն, ինչ ուզես անեն։



Մենք ոչ միայն կորցրեցինք տարածք, մենք ոչ միայն կորցրեցինք բանակ, մենք կորցրեցինք մեր տղամարդկությունը։

Էն որ Նիկոլ են գոռում, դրանք տղամարդ չեն։ Դա քաղաքական հարց չի։ Նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա»։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մարզային այցերի շրջանակում այցելել է նաև Գյումրի և Վանաձոր։

Գյումրու ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել էին «Հայրենիքի փրկության շարժման» անդամների ճանապարհը՝ արգելելու համար նրանց մուտքը։

Վազգեն Մանուկյանը ճանապարհը փակած քաղաքացիներին անվանել էր «բոմժեր»։

Դիտեք նաև՝

Сообщение «Նիկոլ» գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->