>

Սամվել Գալստյանն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից է: Սամվելը դպրոցական տարիներին առաջավոր աշակերտներից էր:

Նա ճշմարտասեր և ճշտախոս երիտասարդ էր: Սամվելը բանակ էր զորակոչվել 2020 թվականին ամռանը՝ հուլիսի մեկին:




Քոչարյանի զոհերը





Նա իր զինծառայության մի մասն անց է կացրել Արցախի Մարտունու զորամասերից մեկում, հետո նրան տեղափոխել են Հադրութ:

Կարճ ժամանակում նա աչքի է ընկնում իր փայլուն կարողություններով ու պատրաստակամությամբ:

Սամվելը հասցրել էր արժանանալ «Մարտական հերթապահություն» և «Գերազանց ծառայություն» կրծքանշանների:


Լինելով համեստ ու գաղտնապահ մարդ՝ Սամվելը շատ բաների մասին լռում էր, չէր պատմում:



Նա հարազատների ու ծնողների հետ զրույցների ժամանակ ոչինչ չի պատմել պшտերազմի մասին: Մտերիմների հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նոյեմբերի վեցին:

Սամվելը, ցավոք սրտի, նախապես գիտեր, թե իրեն և իր հետ եղած տղաներին ինչ ճակատագիր է սպասվում:

Նա ընկերոջն ասել է.

«Վզիս խաչ կա, գրպանումս էլ զինվորական գրքույկ, դրանով ինձ կգտնեք։ Այնպիսի տեղ ենք,դժվար դուրս գանք այստեղից»:

Սամվելը զոհվել է նոյեմբերի ութին՝ Շուշիի մատույցներում:


от admin

-->