>

ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

👉Թեման իհարկե չափազանց ծանր է և զգայուն բոլորիս համար էլ: Ւսկ ինչ՞ է կատարվում այս թեմայի շուրջ: Մի քիչ սառը դատենք: Ինչու՞ չեն վերադարձվում գերիները: Ու՞մ է ձեռնտու` ձգձգել այս հարցի լուծումը, և ու՞մ է ձեռնտու գերիների վերադարձը:




Քոչարյանի զոհերը

Պարզից էլ պարզ է, որ առաջինը և ամենաշատը գերիների վերադարձը ցանկանում են գերիների հարազատները: Երկրորդ, սովորական հայ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունն է ուզում, որ գերիները վերադառնան: Սա զուտ հումանիտար հարց է, և մարդկային խղճի թելադրանք:





Երրորդ, ՀՀ կառավարությունը: Ինչու՞: Նախ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն է դա ցանկանում, իսկ կառավարության միակ հենարանը հենց այդ մեծամասնությունն է: Երկրորդ` գերիների ամբողջական վերադարձը կդիտարկվի որպես կառավարության ձեռքբերում:

Ում՞ ձեռնտու չի գերիների վերադարձը: Առաջինը` Ալիևին: Տեսեք, իրենք էլ մեր մոտ ունեն գերիներ, և Ադրբեջանում սովորական քաղաքացիները և իրենց գերիների հարազատները նույնպես ցանկանում են շուտափույթ և ամբողջական գերիների փոխանակման` բոլորը բոլորի դիմաց բանաձևով:


Սակայն Ալիևը թքած ունի իր երկրի քաղաքացիների կարծիքի վրա և առաջ է տանում իր ընտանիքի շահը: Իսկ իր ընտանիքի շահը առաջին հերթին պահանջում է, որ Հայաստանում տապալվի ժողովրդական կառավարությունը, որ իր քաղաքացիներին ցույց տա, թե`- «տեսեք, հեղափոխություն եք ուզում, կառավարության կազմի փոփոխություն եք ուզում, տեսեք, թե դա ինչ վատ երևույթ է, և հանգիստ նստեք տեղներդ, որ ինձանից լավը չկա, և ես ու իմ ընտանիքը պիտի ղեկավարենք ցմահ»:



Երկրորդ` գերիների վերադարձի ձգձգումը ձեռնտու է ՀՀ վերջին քսան տարում ղեկավարած ուժերին, որոնք ամենաշատն են կամենում, որ տապալվի ՀՀ ժողովրդական կառավարությունը: Պատճառները չասեմ, կարճ, մեկ նախադասությամբ, այն է, վերադարձ իշխանության և թալան, նրանց նպատակն է` գերել մի ամբողջ ազգի և անխնա թալանել: Նրանք հասկանում են, որ ամեն դեպքում գերիների վերադարձի հարցի ձգձգումը ուղիղ ազդում է կառավարության վարկանիշի վրա:

Այնպես, որ այս` մեր համար չափազանց նուրբ հարցում, Ալիևի և մեր նախկին` քրեաօլիգարխիայի շահերը ամբողջությամբ համընկնում են: Ի՞նչ անենք մենք, սովորական քաղաքացիներս և գերիների հարազատները: Կանգնեք իրար ձեռք ձեռքի տված այն շրջանակների կողքը, ում շահերից է բխում այս հարցի շուտափույթ լուծումը:

Իհարկե, էմոցիոնալ ֆոնի վրա հարազատներին հասկանում ենք: Բայց սիրելիներս, իրականում ամբողջ ազգը ձեր կողքին է ՀՀ կառավարության հետ միասին: Հարազատների համար անասելի դժվար է, սակայն իմ կարծիքով լուծումը այն է, որ մենք բոլորով չվնասենք գործընթացին, լցվենք համբերությամբ:

Հաստատ համոզված եմ, որ ՀՀ կառավարությունը անում է ամեն ինչ, որ լուծվի այս հարցը ինչքան հնարավոր է արագ:
ՀՈւՍՈՎ Եւ ՀԱՎԱՏՈՎ🇦🇲

Сообщение ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ․ Թեման իհարկե չափազանց ծանր է և զգայուն․․․Մերի Տոմոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->