>

Արցախյան վերջին պատերազմում հազարավոր զոհեր ունեցանք, նրանցից մեկը 28-ամյա սպորտսմեն Վրեժ Պողոսյանն է։




Քոչարյանի զոհերը

Վրեժը մարտի դաշտ է մեկնել հոկտեմբերին, մինչ այդ ինքն էլ, երկու եղբայրներն էլ մասնակցել են ապրիլյան պատերազմին։





Մայրը՝ Էլեոնորա Պողոսյանը, որդու մասին պատմում է, որ կարատեիստ է եղել, բազմաթիվ մրցույթների է մասնակցել, հայրիկի 50-ամյակին մեկնել է Արցախ․ «Գնալուց ինքը եղել է Մարտակերտում՝ Ալաշանում՝ որպես ջոկի հրամանատար, նոյեմբերի 7-ին մահացավ Մարտունի 2-ում։ Նրա հուղարկավորության օրը, ծնվեց որդին՝ Մաքսը։ Զոհվելու մասին պատմում են մարտական ընկերները։

Նրանց ասելով՝ ռմբակոծություն է եղել երեկոյան, Վրեժը մարտնչել է շատ լավ, տղաների ասելով՝ այնպես էր կռվում, որ մենք նույնիսկ չէինք հասցնում նրան փամփուշտներով ապահովել, դիրքն ընդհանրապես չի լքել, տղաներն ասում են՝ խնդրում ենք, 5 մետր որ իջնես, քեզ ոչինչ չի պատահի, բայց ինքն ասել էր, որ, եթե ես դիրքը լքեմ, նրանք կմոտենան։


Մեզ նոյեմբերի 7-ի առավոտյան զանգեց, մենք լսեցինք նրա ձայնը, հետո ինքն ասեց՝ մոտ են, լավ-լավ, իսկ հետո էլ չպատասխանեց։ Երեկոյան մինչեւ ժամը 22։00-ն մարտնչել են, կարողացել են ինչ-որ մի կերպ իրենց պաշտպանել, բայց գիշերը ժամը 22։00-ին իմ տղան մահացել է։ Հետո թուրքերը լցվել են այդ դիրքերը, բայց քանի որ տղաները տեսել են Վրեժին հողի տակ, փորել են հողի տակից հանել են մարմինը։ Միգուցե եթե երեկոյան հանեին, իմ տղան ողջ մնար․․․»։

Մայրը մինչեւ հիմա չի հավատում, որ որդին զոհվել է, ասում է՝ գալու է. «Ես մինչեւ հիմա չեմ հավատում, որովհետեւ ինքը շատ հզոր էր, ես մինչեւ հիմա սպասում եմ, ոչ ոքի չեմ հավատում, քանի որ չեմ տեսել ինքս իմ աչքով։ Ամուսինս թույլ չտվեց, քանի որ անճանաչելի է եղել, ես սպասում եմ նրա գալուն․․․․»։



Վրեժը ցանկացել է սպորտով առաջ գնալ, որդուն էլ ապահովել ամեն ինչով․
«Ուզում էր իր տղային տեսնել, նրա ուշքումիտքն իր պարապմունքներն էր, ոչ խմում էր, ոչ էլ ծխում, աշխատում էր «Յան» ընկերությունում՝ որպես առաքիչ, նպատակները շատ-շատ էին, ցանկությունները մեծ էին, դեռ 28 տարեկան, նոր մեկ տարվա ամուսնացած։ Կինը շատ վատ է, թոռնիկս լավ է, ուղղակի իր կարիքն ենք զգում»։

Բնութագրելիս էլ առաջին հատկանիշը աշխուժությունն է մայրը նշում, ամեն ինչ հասցրել է օրվա մեջ անել․ «Նա շատ բարի էր, աշխույժ, նրա մեջ արյունը եռում էր, ինքն առավոտյան արթնանում էր, գնում վազում, գալիս հագնվում, գնում էր աշխատանքի, գնում էր պարապմունքի, ինքը շատ ուրախ-զվարթ էր։ Շատ ընկերասեր էր, կինը պնդեց, որ չգնա, բայց ասաց` եթե ես չգնամ, ապա կտանեն իմ փոքր եղբորը, որը ես չեմ ցանկանում։ Նա գնաց առանց իր տղային տեսնելու»։

Сообщение Նա գնաց առանց իր տղային տեսնելու․ որդին ծնվել է Վրեժի հուղարկավորության օրը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->