>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դատարանում Ն․Փաշինյանը «պարտվել է» Խաչատրյանների ընտանիքին։ Ես էլ «պարտվել» եմ Լայվնյուզի լրագրողին։ Արդար ու օրինական չէ, բայց ամեն ինճ ճիշտ է։ Կասեմ՝ հասնում է բոլորիս։




Քոչարյանի զոհերը

Այո, այո, Խաչատրյանները ոչ մի վատ բան չեն արել, Լայվնյուզը ոչ մի վատ բան չի արել, այո, մենք ենք արել․․․ Նրանք «ճիշտ են»։ Թղթերով՝ ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը։ Ինչպես նրանց գործունեությունը, բիզնեսները։





Դատական իշխանությունը պարզապես ապստամբում է, ինչպես ասել է Վազգեն Մանուկյանը։ Ապստամբում է, որովհետև իր «լոբինգով» ու «լոբբիստներով» կարողացավ շատ բարեհաջող տապալել վեթինգը, որը 1-2 տարի առաջ այդքան մոտ էր թվում։

Ի վերջո՝ երկրի վարչապետն էր ասել, որ վեթինգը օրակարգի առաջնահերթություններից է։ Հիմա «դատական» իշխանությունը տոնում է հաղթանակը ու պատժում նրանց, ովքեր վեթինգի մասին մտածել ու համարձակվում են մտածել։


Բայց միևնույնն է՝ վեթինգ լինելու է։ Նույն այդ դատավորները ոչ մի կերպ չեն կարողանալու պարտակել իրենց կայացրած ապօրինի որոշումները։ Դրանք այլևս վավերագրված պատմություններ են։ Ու դրան եթե անգամ չանդրադառնա այս իշխանությունը, անդրադառնալու է ժողովրդի կողմից ձևավորված հաջորդ իշխանությունը։



Որովհետև այդ դատարաններից ու դատավորներից տուժածները 2 կամ մի քանի մարդ չեն։ Մի ողջ հասարակություն է, որը նրանց թղթերին՝ «դատական ակտերին» ոչ նախկինում է հավատացել, ոչ էլ այժմ է հավատում կամ հավատալու։

Դիտեք նաև՝

Ու արդարադատության սուր պահանջը, որը 2018թ․ հեղափոխության շարժիչ ուժերից մեկն էր, հավերժական շարժիչի կամ կրակին նման բան է։ Այն հանգցնել հնարավոր չէ։

Վեթինգ լինելու է։ Ուզեք, թե չուզեք։

Сообщение Կասեմ՝ հասնում է բոլորիս․ Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->