>

5 տարի առաջ հայտնվել էի դժվարին իրավիճակում: Ամուսինս լքեց ինձ՝ միայնակ  թողնելով 1 տարեկան երեխայիս հետ: Հավաքեց իրերն ու հեռացավ։ Ես փորձում էի ինչ-որ բան անել, տեղավորվել աշխատանքի, սակայն երեխայի հետ դա գրեթե անհնար էր:

Մի օր երբ տուն էի վերադառնում հերթական անհաջող հարցազրույցից, տեսա մի տարեց կնոջ, ով վախենում էր միայնակ անցնել ճանապարհը: Մոտեցա նրան, վերցրեցի ձեռքի ծանր տոպրակները, բռնեցի ձեռքից և օգնեցի անցնել փողոցը:




Քոչարյանի զոհերը

Նա ինձ շնորհակալություն հայտնեց և պնդեց, որ մտնեմ իր տուն՝ մի բաժակ սուրճ խմելու: Ի զարմանս ինձ՝ ես համաձայնեցի: Ինքս էլ չնկատեցի թե ինչպես, բայց ես պատմեցի ողջ պատմությունս: Այդ կինն ասաց, որ իր թոռը մոտակա մանկապարտեզի տնօրենն է․




-Ես հիմա կզանգեմ նրան: Գուցե նա օգնի քեզ,-ասաց տատիկը:


Այդպես էլ արեց: Պայմանավորվեց թոռան հետ, որ ես երեկոյան զանգահարեմ իրեն:

Հաջորդ օրը ես նստած էի մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակում: Արդյունքում ես ունեցա դայակի աշխատանք և երեխայիս հետս այնտեղ տանելու հնարավորություն:


Դեռ մի քանի տարի այսպես կշարունակեմ, իսկ հետո գուցե հաշվապահություն սովորեմ, որպիսի կարողանամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ:

Այդպես պատահական հանդիպումն օգնեց լուծել այդ պահին շատ բարդ խնդիրներ՝ կյանքս դեպի լավը փոխելով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Տարեց կնոջն օգնելով փոխվեց իմ ամբողջ կյանքը։ Կկիսվեմ նաև Ձեզ հետ իմ պատմությամբ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->