>

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ի կազմից։




Քոչարյանի զոհերը

Նա նաև պատրաստվում է հրաժարական ներկայացնել։





Հիշեցնենք որ

«Հրապարակ» թերթը գրում է.


«Այս օրերին հաճախ է խոսվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաեւ դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ:

Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, եւ անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:



Ավագանու «Լույս» խմբակ­ցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարակի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, եւ տարբեր միջավայրերում Մարությանը բա­վականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաեւ Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակ­ցության անդամների հարաբերություները, եւ երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաեւ անվստա­հություն հայտնի Մարությանին եւ նրան փոխարինի Արմեն Կոտոլյա­նով:

Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու հրահրմամբ է: Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերա­բերում է բաղաքապետարանի կող­մից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին:

Сообщение Հայկ Մարությանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->