>

«Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ:




Քոչարյանի զոհերը

«Աշխարհը չի կարող ընթանալ այնպիսի տնտեսության կառուցման ճանապարհով, որն աշխատում է մեկ միլիոն մարդու կամ նույնիսկ ոսկե միլիարդի համար: Դա պարզապես դեստրուկտիվ դիրքորոշում է: Այդպիսի մոդելն ըստ սահմանման անկայուն է», ասել է նա:




Օրերս հրապարակվեց Պուտինի պալատը ֆիլմը, դրա կառուցման ֆինանսավորման սխեմաները եւ ծավալները: Դրանում ընդգրկված են դեռեւս Սանկտ Պետերբուրգից Պուտինի ընկերներին պատկանող ընկերությունները, որոնք ներկայում դոլարային միլիարդատերեր են:


Միլիարդատերեր են նաեւ Պուտինի չինովնիկներն ընդհուպ երկրորդ էշելոնի մակարդակով: Իր՝ Պուտինի կարողությունը գնահատվում է 240 միլիարդ դոլար:

Պուտինի իշխանության տարիներին երկրից դուրս է բերվել, ինսայդերական տեղեկություններով, 2-3 տրիլիոն դոլար: Ռուսաստանում, ռուս փորձագետների գնահատմամբ, հաստատված է տիպիկ պլուտոկրատիա, ներքին ու արտաքին քաղաքականությունը ենթարկված է այդ իրողությանը, տնտեսությունն աշխատում է նեղ շրջանակի համար:


Այս ֆոնին, աշխարհի ամենահարուստ պաշարներով երկրում պաշտոնապես կա 20 միլիոնից ավելի աղքատ, երկիրը գազաֆիկացված է կիսով չափ, հիվանդանոցները հասանելի չեն բնակչության զգալի մասին, մարդկանց եկամուտները եւ ՀՆԱ-ն գրեթե չեն աճել վերջին տարիներին: Երկրից, կրկին պաշտոնական տվյալներով, ամեն տարի հեռանում են մոտ 300 հազար բարձր որակավորման երիտասարդ ու միջին տարիքի մասնագետները:

Մի բանում Պուտինը ճիշտ է՝ նման մոդելը չի կարող կայուն լինել: Ռուսաստանը, երեւում է, մտնում է անկայունության նոր փուլ, որի հանգուցալուծման վերաբերյալ ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներում ներկայում մռայլ կանխատեսումներ են արվում:

Сообщение Պուտինի տարօրինակ հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->