>

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 3 ԶԼՄ-ի՝ Hayeli.am-ին Politik.am-ին եւ Yerevan.Today-ին:


Իմանալ ավելին Խոսելով պատերազմի եւ պարտության մասին՝ Քոչարյանն ասաց, որ քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնց պատասխան չեն տալիս իշխանությունները.




Քոչարյանի զոհերը

«Սխալներն այնքան շատ են, որ ես մտածում եմ՝ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար չափից դուրս շատ են սխալները: Իսկ ի՞նչ է ճիշտ արվել, որ չունենալ պատերազմ եւ չպարտվել այս պատերազմում:





Այս 2,5 ամսվա ընթացքում ոչ մեկը չի ասել, թե ինչ է ճիշտ արվել վարչապետի, այս իշխանության կողմից՝ այս վիճակում չհասնելու համար: Սա ապշեցնում է: Կյանքում չի լինում, որ ենթադրվող բազմաթիվ քայլերից նույնիսկ պատահական, դու մի հատ ճիշտ քայլ չես անում: Իսկ մեր վիճակն այսպիսին է:


Հիշեցնենք մեր ժողովրդին, որ խոսքը գնում է մի շարք բաների մասին՝ դիվանագիտական ձախողում, գործընթացը փակուղի մտցնել, հրահրել Թուրքիային, Ադրբեջանին, քայլերով միավորել իրենց մեր դեմ, պատերազմի ժամանակ փորձառու հրամանատարների չեզոքացում, կանոնավոր բանակից անցում դեպի ջոկատներ: Ինձ ասեք՝ ո՞ր քայլն է եղել ճիշտ»:

Ըստ Քոչարյանի, Բելառուսի նախագահի՝ Լուկաշենկոյի ձայնագրությունից երեւում է, որ այդպիսի թեմա եղել է ու եղել է մերժում երրորդ նախագահի կողմից, հայտնի է նաեւ, որ այս նոր իշխանությունը նույնպես նման կարգի խոսակցություն ունեցել է Ադրբեջանի հետ. «Հայտնի պաշտոնյա, հանդիպում Դուբայում ու մենք չգիտենք՝ այդ առաջարկը ընդունվե՞լ է, թե՞ մերժվել է»:



Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց.

«Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում: Պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե ուղղակի չհասկանալով ինչ-որ քայլեր, դա մեծ հարց է ու պետք է պարզել: Այստեղ կա լրջագույն խնդիր, որ պետք է բացահայտվի»:

Դիտեք նաև՝

Сообщение «Մենք չգիտենք՝ այդ առաջարկը ընդունվե՞լ է, թե՞ մերժվել է»․ Քոչարյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->