>

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Արագածատոնի նախկին մարզպետ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը չի կալանավորվի: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ այդպիսով մերժելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Սահակյանը, հիշեցնենք մեղադրվում է խարդախության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մեղադրանքում Սահակյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ այն անհիմն է որակում:




Քոչարյանի զոհերը

Ըստ ԱԱԾ-ի՝ այսօր տարածած հաղոդագրության՝ ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորը և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել։




Նշենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը արդեն մեկ անգամ դատապարտվել է իր պաշտոնավարման օրոք կատարած չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Հանցագործությունը բացահայտվել էր 2019 թվականին. Սարգիս Սահակյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատարանի դատավճռով՝Սարգիս Սահակյանը մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։


Վերջինիս նկատմամբ որպես պատիժ էր նշանակվել տուգանք՝ 800 հազ դրամի չափով, սակայն միևնույն ժամանակ դատարանը կիրառել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումը եւ նրան ազատել պատժի կրումից, այսինքն՝ 800 հազ. դրամ տուգանքը վճարելուց։

Մասնավորապես ըստ մեղադրանքի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և


չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում՝ էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։

Նախկին մարզպետի եւ նրա եղբոր՝ Նաիրի Սահակյանի անունը պարբերաբար հայտնվել է մամուլում:

Դեռեւս մի քանի տարի առաջ «Հետքը» գրել էր, որ Նաիրի Սահակյանը օգտվելով մարզպետ եղբոր դիրքից, Արագածոտնում իրականացնում էր դպրոցաշինական և այլ խոշոր ծրագրեր:

Ավելին, մարզպետարանը տարիներ շարունակ խոշոր պայմանագրերը կնքել է հենց «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ: Որոշ դեպքերում հենց Սարգիս Սահակյանն է եղբոր հետ կնքել պետական գնման պայմանագրերը:

Сообщение Դատարանը քիչ առաջ հրապարակեց Արագածատոնի նախկին մարզպետի խափանման միջոցի որոշումը․ Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->