>

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարր ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի եկեղեցու փողոցում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության

թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության բնակիչ, 51–ամյա Սասուն Հակոբյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 77 CG 577 համարանիշի ավտոմեքենայում՝ ընթացքի ժամանակ: Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը




Քոչարյանի զոհերը

փորձել է մարել հրդեհը, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել: Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արարատ» բժշկական կենտրոն, տեղում ցուցաբերել են առաջին անհրաժեշտ օգնությունը, որից հետո





տեղափոխել են Երևանի «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի

գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Today, on January 27, an emergency situation took place in Ararat region. At around 15:30, the Ararat Police Department received a call from the 911 operative control center of the Ministry of Emergency Situations that a car was burning on the street of the church in the village of Ararat. As photojournalist Gagik Shamshyan reports, the 24th fire-rescue brigade of the Ararat Regional Rescue Department of the Emergency Situations Ministry arrived at the scene with 1 fire brigade. It tu



rned out that on the 48th km of the Yerevan-Meghri highway, in still unknown circumstances, a fire broke out in a VAZ 21214 car with registration number 77 CG 577 driven by 51-year-old Sasun Hakobyan, a resident of the Artsakh Republic. Before the firefighters arrived, the

driver tried to put out the fire, as a result of which he received burns. Arriving firefighters extinguished the fire, but the car became unusable. The on-duty team of doctors from Ararat Medical Center rushed him to Ararat Medical Center, provided first aid, and then transferred him to Yerevan National Burn Center, where doctors assessed his condition as serious. The officers of the 2nd pla

toon of the 2nd officer battalion of the traffic police headed by the platoon commander Grigor Poghosyan and the platoon commander Karapet Harutyunyan arrived at the scene. The operative group of the Ararat police department headed by the head of the department Vahagn Grigoryan also arrived operatively. Materials on the fact are being prepared in the Arara

Сообщение Առեղծվածային հրդեհ Հայաստանում,կա վիրավոր. ներկաներն ուշքի չեն գալիս կատարվածից… появились сначала на .


от admin

-->