>

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը: Յուրաքանչյուր տարի մենք մեր շնորհավորանքի ու երախտիքի խոսքն էինք ուղղում կայացած, մարտունակ ու հաղթանակած հայոց բանակի նվիրյալներին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այդ իրավունքը: Ես ասել եմ ու ևս մեկ անգամ կրկնում եմ՝ պատերազմները սանձազերծվում են միայն այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը: Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել: Պարտվել է ապաշնորհ իշխանությունը՝ իր վարած անհեռանկար ու վտանգավոր հետևանքներով հղի դիվանագիտությամբ:


Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի հայի օջախի ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Այսօր էլ դեռ մեր բազմաթիվ հերոսների ճակատագիր անորոշության մեջ է, ռազմագերիները սպասում են հայրենիք վերադարձին և բոլորիս սրբազան պարտքը պետք է լինի այս խնդիրները լուծելը: Դրան զուգահեռ մենք ունենք մեկ այլ կարևոր առաքելություն՝ հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր՝ ավելի




Քոչարյանի զոհերը

արդիական և շատ ավելի ուժեղ, ունակ դիմագրավելու մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող փորձություններին: Այսօր ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն ազատամարտիկների, զինվորների ու սպաների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա թեկուզ հարաբերական, բայց առկա խաղաղության համար: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Հատկապես հենց այսօր մենք պարտավոր ենք ձեզ խոստանալ՝ վերադարձնել մեզնից գողացված հաղթանակը, հայի արժանապատվությունը, սերունդներին փոխանցել մայիսյան եռատոնը նշելու հպարտությունը:





Առանձնահատուկ խոնարհումս այսօր էլ առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկնունքն ամուր պահող հերոսներին: Նրանց մաղթում եմ բարի ծառայություն, հերոսներ ծնած բոլոր մայրերին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
Գրում է Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում


Dear compatriots,
Today marks the 29th anniversary of the formation of the Armenian Army. Every year we addressed our congratulations and gratitude to the devotees of the successful, efficient and victorious Armenian army, but the second Artsakh war unleashed in September 2020 deprived us of that right. I have said and I repeat once again that wars are unleashed only when diplomacy is defeated. Today, I reaffirm that the Armenian army and the Armenian soldier were not defeated in this Artsakh war. The incompetent government has been defeated by its diplomacy, which is fraught with unpromising and dangerous consequences.

During the last 44-day war in Artsakh, more than 5,000 Armenians lost their homes, more than 10,000 destinies were distorted, and thousands of children were orphaned. Even today, the fate of many of our heroes is still in uncertainty, the prisoners of war are waiting to return to their homeland; At the same time, we have another important mission: to consistently increase the combat readiness of our armed forces, to make it a unit that meets the military-industrial requirements of the 21st century, more modern, much stronger, able to withstand the threats to the security of our homeland. Today I want to pay tribute to the memory of all the freedom fighters, soldiers and officers who did not spare their lives for the peace of the homeland, the people, even today, relative but present. Eternal glory to their memory. Especially today, we must promise you to return the victory stolen from us, the dignity of Armenians, to pass on to future generations the pride of celebrating the May triple holiday.



My special homage to all our boys on the front line today, to the heroes who hold our backs. I wish them good service, patience to all mothers who gave birth to heroes, invincible strength and peace on the borders of the Armenian land.
God bless us all.

Сообщение Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ զինված ուժերի 29-ամյակի կապակցությամբ появились сначала на .


от admin

-->