>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնել էր «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի մեկնարկի մասին։

Քաղաքացիները կորոնավիրուսի բացասական թեստ ունենալու դեպքում հնարավորություն կունենան մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Ծրագիրը առայժմ փորձնական կարգով է մեկնարկում, մինչև մարտի 1-ը։




Քոչարյանի զոհերը

Առողապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ստեղծվել է հավելված (Путешествую без COVID-19), որի միջոցով քաղաքացին կարող է ընտրել այն լաբորատորին, որտեղ ուզում է կորոնավիրուսի թեստ հանձնել։




Քաղաքացին պետք է մոտենա լաբարատորիա, հանձնի թեստը և դրա արդյունքները QR կոդով ստանա։ Հավելվածում արդեն, բացասական թեստի դեպքում, կանաչում է քաղաքացու ազատ տեղաշարժի պատուհանը։


Թեստը կարելի է հանձնել հավելվածում նշված լաբորատորիաներից որևէ մեկում։

Ռուսաստանի Դաշնության պետական ​​սահմանի օդային անցակետերի ցուցակը ԵԱՏՄ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից քաղաքացիների ժամանման համար:


Դրանք են՝

Անապա (Վիտյազևո), Վլադիվոստոկ (Կնեվիչի), Գրոզնի (Հյուսիսային), Եկատերինբուրգ (Կոլցովո), Ժուկովսկի, Կազան, Կալինինգրադ (Խրաբրովո), Կրասնոդար (Պաշկովսկի), Կրասնոյարսկ (Եմելյանովո), Մոսկվա (Վնուկովո),

Մոսկվա (Դոմոդեդովո), Մոսկվա (Շերեմետեւո), Նիժնեկամսկ (Բեգիշևո), Նովոսիբիրսկ (Տոլմաչևո), Դոնի Ռոստով (Պլատով), Սամարա (Կուրումոչ), Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո), Սոչի, Ուֆա, Չկալովսկի։


от admin

-->