>

Այն գործում է գիշերվա ընթացքում՝ մաքրելով ձեր օրգանիզմը և վերականգնելով ձեր առողջությունը: Այս ըմպելիքը ունակ է նվազեցնելու սթրեսը, տագնապները և օգնում է արագ քնել:  Սակայն սրանով չի ավարտվում նրա հրաշալի արդյունավետությունը:

Մենք կբացահայտենք ձեզ համար մի բուժիչ ըմպելիքի բաղադրատոմս, որը կհանգստացնի ձեր միտքը, կթուլացնի մարմինը՝ ապահովելով ձեր մարմինը մի շարք սննդարար նյութերով: Առաջարկվող միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր:




Քոչարյանի զոհերը

Քրքումը համարվում է անհավանական օգտակար բույս, այն օգտագործում են հարյուրամյակներ ի վեր: Այն համարվում է ամենաօգտակար համեմունքներից մեկը: Այն արդյունավետորեն կանխում է բորբոքային պրոցեսները, այտուցվածությունը և ցավը: Այս համեմունքը կարող եք ավելացնել ցանկացած կերակրում, այն հասանելի է, ոչ թանկ և համեղ:





Կոճապղպեղը ևս համարվում է անհավանական օգտակար համեմունք: Այն կանխում է քաղցկեղը, կարգավորում արյան ճնշումը, լավացնում մարսողությունը, վերացնում ցավն ու սրտխառնոցը, ինչպես նաև նպաստում արյան շրջանառությանը:

Կոկոսի յուղը պարունակում է օգտակար ճարպային թթուներ, որոնք կարգավորում են շաքարի մակարդակը արյան մեջ, պաշտպանում սիրտը, օգնում քաշի նվազմանը, ինչպես նաև ապահովում մարմնի և ուղեղի էներգիան: Կոկոսի յուղը ամրացնում է իմունային համակարգը, պայքարում բակտերիալ ինֆեկցիաների դեմ, ամրացնում ատամներն ու ոսկորները, հանգստացնում նյարդային համակարգը:


Քրքումի, կոճապղպեղի, սև պղպեղի և կոկոսի յուղի կաթը (հայտնի որպես «ոսկե կաթ») շատ համեղ, բուրավետ և օգտակար ըմպելիք է: Դուք կարող եք ավելացնել դրան նաև մեղր, եթե կցանկանաք: Ինչպես պատրաստել այս առողջարար ըմպելիքը:

Պարզապես խառնեք իրար: 1 թեյի բաժակ քրքում: 1 կոճապղպեղի փոքրիկ մանրեցված կտոր: 2 բաժակ կոկոսի յուղ (կարող եք օգտագործել կովի կաթը): 1/4  թ/գ սև պղպեղ (այն օգնում է քրքումի յուրացմանը),



Զգուշացում. կոլիտի և այլ աղիքային խնդիրների դեպքում չի կարելի օգտագործել սև պղպեղ:

Պատրաստման եղանակը` Խառնեք կաթսայի մեջ բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից: Տաքացրեք միջին ջերմության կրակի վրա, մինչև մակերեսին կնկատեք պղպջակներ: Ապա թուլացրեք կրակը և թողեք 5 րոպե շատ ցածր կրակի վրա: Սառեցրեք և ըստ ցանկության՝ ավելացրեք մեղր: Եթե սիրում եք դարչին, ապա կարող եք ավելացնել ձեր ըմպելիքին: Այս հրաշալի ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել օրվա ընթացքում կամ քնելուց առաջ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->