>

Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերենալ Մովսես Հակոբյանը։


Նա շնորհավորեց Հայոց բանակի 29-րդ տարելիցը.




Քոչարյանի զոհերը

«Մաղթում եմ՝ այս կարգավիճակը, որն ունի մեր բանակը, շատ արագ կարողանա դուրս գալ այդ կարգավիճակից։ Մեր բանակը պետք է նորից վերադառնա եւ հաղթական ուղի ունենա։ Մենք բոլորս պետք է աջակից լինենք մեր բանակի հզորացմանը»։




Հարցին՝ ի՞նչ պետք է անել Հայոց բանակը հզորացնելու համար, գեներալն ասաց.


«Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Որեւէ ժամանակ չի խանգարում բանակը հզորացնելուն։ Կարելի է հիմա էլ սկսել»։

Անդրադառնալով քաղաքացիներին զենք տրամադրելու հայտարարություններին՝ Մովսես Հակոբյանն ասաց.


«Որոշելու խնդիր է դա։ Ես դրան դեմ չեմ»։

Հարցին՝ արդյոք Հայաստանի սահմանները այսօր պաշտպանվա՞ծ են, գերենալն ասաց. «Վախենում եմ գնահատական տալ։ Ամբողջ հայությունն է այսօր վտանգված, Արցախում, սփյուռքում էլ է վտանգված։ Հայրենիք եթե չունենան, իրենց անվտանգությունը վտանգված է նաեւ սփյուռքում»։

Դիտեք նաև՝

Сообщение Գերենալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->