>

Եթե ինքներդ ձեզ հիանալի չեք զգում, հիանալի տեսք ունենալ չեք կարող: Բազային պաստելային երանգները պակաս էլեգանտ չեն նայվում, քան Total Black Look-ը:

Գտեք մի բան, որը Ձեզ միշտ կսազի և կատարյալ տեսքի գրավական կլինի: Բեժ գույնի կոշիկները վիզուալ երկարացնում են ոտքերը:

Յուրաքանչյուր հագուստի մեջ ամենագլխավորը ճիշտ ձևվածքն է: Եթե Դուք ընտրեք լավ, հարմար կրծկալ, ցանկացած հագուստ Ձեզ վրա հիանալի կնստի:




Քոչարյանի զոհերը

Ավելի լավ է մի բան ավելի հագնել, քան պակաս: Հորիզոնական գծերով հագուստը դասական ժանր է, այլ ոչ թե կազմվածքի թշնամին:


Դեմքը ներդաշնակ դարձնող մեկ, սակայն ընտիր արևապաշտպան ակնոցը արժե նրա վրա ծախսած գումարն ու ժամանակը: Ջինսերը կամ պետք է մուգ կապույտ լինեն, կամ կապույտ: Մնացածների չսազելու հավանականությունը մեծ է:





Մի խորշեք գոտիներից գոտկատեղն ընդգծելու համար այնտեղ, ուր անհրաժեշտ է: Ժամանակն անցնում է, սակայն ուղտի գույնի վերարկուն մոդայից դուրս չի գալիս երբեք:

Սևն ու մուգ կապույտը ոչ միայն կարելի է, այլև պետք է կրել միասին: Եթե չգիտեք ինչ հագնել, հագեք սպիտակ կեդեր:

Երեկոյան զգեստ պարտադիր պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, բայց պարտադիր չէ, որ այն սև լինի: Ոչինչ այնպես չի փրկում արտաքին տեսքն առավոտյան, որքան ձեռքի գոլորշիով աշխատող արդուկը:

Կաշվե պիջակն իրեն արդարացնող ներդրում է: Մինչև ծնկները հասնող կիսաշրջազգեստները զարդարում են բացարձակապես ցանկացած կնոջ:


Ձիգ ներքնազգեստը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն, և մեկնարկային չափսից կախված չէ: Թևքը կատարյալ տեսքի բերելու համար նախ արդուկեք մանժետից մինչև արմունկը, ապա՝ կրկին մինչև վերև:

Ցանկացած կերպար կարելի է զարդարել սովորական շարֆով: Ցանկացած անհասկանալի իրավիճակում ընտրեք որակը՝ քանակի փոխարեն:

Իրերն ու աքսեսուարները պետք է ոչ թե համադրվեն միմյանց հետ, այլ լրացնեն իրար: Եթե ինչ-որ բան մեկ տարվա ընթացքում ոչ մի անգամ չեք կրել, տվեք այն դրա կարիքն ունեցողներին:

Գոտկատեղում ակցենտ ունեցող կոմբինեզոնը միշտ թանկ և շահեկան տեսք ունի: Հագեք այն, ինչ Ձեզ իսկապես սազում է և համապատասխան է ձեր տարիքին:



Կատարյալ իր ընտրելու համար գտեք Ձեր չափսին համապատասխանողը, ապա մեկ չափս մեծն ու փոքրը, և համեմատեք միմյանց հետ; Փոքրիկ խորամանկություն: Հագուստի վրա օծանելիք ցողեք այն ժամանակ, երբ այն կախիչին է, այլ ոչ՝ Ձեզ վրա: Այդպես բույրն ավելի երկար կպահպանվի:

Ուրիշների գաղափարները կրկնելը միշտ չէ, որ պլագիատ է: Երբեմն դրան ոգեշնչում են կոչում: Գտեք Ձեր մաշկի գույնը լրացնող 3 գույն և Ձեզ համար գնեք վերնաշապիկ, սպորտային հագուստ և բլուզ այդ գամմայի մեջ: Ահա և ձեզ բազային զգեստապահարան:

Սպիտակ վերնաշապիկն օգնում է ելք գտնել ցանկացած իրավիճակում, երբ հագնելու բան չկա: Միշտ կարդացեք իրը խնամելու ցուցումը: Դա կխնայի ժամանակ, նյարդեր և գումար:

Վերարկուն միշտ քիմմաքրման տարեք սեզոնի վերջում: Սուպերմոդայիկ իրեր սահմանափակ բյուջեի դեպքում մի գնեք: Այդ գումարը ներդրեք դասական հագուստ ձեռք բերելու մեջ:

Ծղոտե գլխարկը լողափնյա կերպարի և Ձեր մաշկի բարեկամն է: Զարդեր կրեք ամեն օր: Դրանք տրամադրություն են բարձրացնում: Միշտ Ձեր չափսով զգեստ ընտրեք ու հագեք, միշտ:

Վերնահագուստ և կոշիկ առավելապես սեզոնի վերջում գնեք: Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում համադրել Ձեր զգեստապահարանի առնվազն 3 իրի հետ, մի գնեք դա: Հարթ, տափակ կոշիկի ներբանը կարող է բարձրակրունկներից վատ տեսք չունենալ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->