>

10 հիվանդություն, որոնք շատ վտանգավոր են կանանց համար:

1. Լեյկեմիա: Սա արյան քաղցկեղ է: Փրկվել հնարավոր է միայն, եթե հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերվի: Խնդիրն այն է, որ հենց այդ փուլերում հիվանդությունը բոլորովին առանց ախտանիշների է ընթանում: Այն ազդում է նաև այլ օրգանների վրա, ուստի լեյկոզի դեպքում կարող են տուժել և՛ երիկամները, և՛ լյարդը, և՛ սիրտը:

Ընդհանուր ախտանիշերը՝ Առանց պատճառի քաշի կորուստ, Ցավ ոսկորներում և հոդերում, Այտուց և անհարմարություն որովայնի մասում, Արյունխեղդ, Թուլություն, Հաճախակի վարակներ, Ավշահանգույցների աճ:




Քոչարյանի զոհերը

2. Էնդոմետրիոզ: Եվս մեկ հիվանդություն, որը վաղ փուլերում առանց ախտանիշների է ընթանում: Դա բջիջների աճ է, որոնք տեղակայվում են արգանդից դուրս: Դրանք կարող են գտնվել ձվարանների վրա, հեշտոցի մեջ, միզապարկում, արգանդային խողովակների վրա կամ նույնիսկ աղիների հատվածում:


Ընդհանուր ախտանիշերը՝ Անպտղություն, Փոքր կոնքի ցավ, Ցավ սեռական ակտի/միզելու/արտաթորանքի ժամանակ, Ոչ պարբերական կամ առատ ամսեկաններ, Արյուն մեզի մեջ:




3. Դիաբետ: Եվս մեկ հիվանդություն, որը դժվար է հայտնաբերել վաղ շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝ Հաճախ միզում, Ծարավ, Թուլություն, Ձեռքերի և ոտքերի թմրություն, Քաշի կորուստ:

4. Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ: Այդ հիվանդություններից են՝ արգանդի, արգանդի խողովակների, ձվարանների վարակները: Պատճառը բակտերիաներն են, որոնք հայտնվում են օրգանիզմում հեշտոցի կամ արգանդի վզիկի միջոցով: Այս հիվանդությունները կարող են առաջանալ չպաշտպանված սեռական կապից հետո: Բակտերիաները կարող են օրգանիզմում հայտնվել նաև վիրաբուժական միջամտության ճանապարհով (ծննդաբերություն, հղիության արհեստական ընդհատում, վիճում, ներարգանդային հակաբեղմնավորիչ):

Ընդհանուր ախտանիշերը՝ Հաճախակի և ցավոտ միզում, Սարսուռ, Տենդ, Հոգնածություն, Արտազատումներ, Սրտխառնոց, ախորժակի բացակայություն, Ամսեկանների բացակայություն, Ցավ որովայնի ներքևի մասում, գոտկատեղի հատվածում, Արտազատումներ արյան հետ, Ցավ սեռական ակտի ժամանակ:


5. ՖիբրոմաL Սրանք բարորակ (ոչ քաղցկեղային) ուռուցքներ են, որոնք ոչ հազվադեպ հայտնաբերվում են 30-40 տարեկան կանանց շրջանում: Խնդիրն այն է, որ բժիշկները մինչև հիմա չեն կարողանում բացատրել՝ ինչու են առաջանում այդ ուռուցքները:

Ընդհանուր ախտանիշերը՝ Անոմալ արյունահոսություն, Ցավ ամսեկանի ժամանակ, Դժվարություն միզելու ժամանակ:

6. Հաստ աղիքի քաղցկեղ: Սա հաճախությամբ 4-րդ քաղցկեղն է, որով հիվանդանում են կանայք: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, բայց կանանց շրջանում ավելի արագ է զարգանում և հանգեցնում է մահացու ելքի:

Ընդհանուր ախտանիշերը՝ Թուլություն, Հևոց, Հոգնածություն, Կղանքի զանգվածի բարակ տրամագիծ, Լուծ, փորկապություն, Որովայնի սպազմներ, փքվածություն, Մուգ արյուն աթոռակի մեջ:


7. Արգանդի վզիկի քաղցկեղ: Այս տիպի քաղցեղը դանդաղ է զարգանում, ուստի այն դժվար է հայտնաբերել վաղ փուլերում: Գրեթե միշտ այս հիվանդությանը հանգեցնում է պապիլոմա վիրուսը:

Ընդհանուր ախտանիշերը՝ Անոմալ հեշտոցային արյունահոսություն, Արյունահոսություն ամսեկանների միջև, Արյունահոսություն սեռական ակտից կամ գինեկոլոգիական հետազոտությունից հետո, Երկարատև ամսեկաններ, Ցավ փոքր կոնքի հատվածում, Ցավ սեռական ակտի ժամանակ, Առատ արտազատումներ

8. Ձվարանների քաղցկեղ: Այն կարող է առաջանալ ձվարանների էպիթելի քաղցկեղի և սեռական բջիջների չարորակ ուռուցքի պատճառով:

Ընդհանուր ախտանիշերը՝ Որովայնի փքվածություն, Ցավեր փոքր կոնքի հատվածում, Հաճախ միզելու ցանկություն, Ախորժակի բացակայություն, Սրտխառնոց:

9. Կրծքագեղձի քաղցկեղ: Այս չարորակ ուռուցքն ամենատարածվածն է կանանց շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝ Կրծքի զգայնության փոփոխություն, Ուռուցք կամ կոշտացում կրծքի շրջանում, Ցավ ծծապտուկներում, Ծծապտուկների կամ կրծքի փոփոխություն, Ծծապտուկների ներս ձգվածություն:

10. Սրտի հիվանդություններ: Սրտի հիվանդություններն են ամենահաճախը և՛ կանանց, և՛ տղամարդկանց շրջանում:

Ընդհանուր ախտանիշերը՝ Հոգնածություն, Դժվար շնչառություն, Սրտխառնոց, փսխում, Գլխապտույտ, Ուժեղ քրտնարտադրություն, Անհարմարություն պարանոցի, մեջքի վերևի մասում, Ցավ որովայնում:


от admin

-->