>

Այն գործողությունները, որոնք կատարում ենք առօրյայում, անում ենք ինքնաբերաբար, առանց մտածելու, թե ինչպես կարելի է ավելի հեշտացնել դրանք կատարելու եղանակը: Ձեզ ենք ներկայացնում 15 լայֆհաքեր, որոնք կօգնեն խնայել ժամանակը:

Արագացնել մարտկոցի լիցքավորումը: Ձեր սմարթֆոնը մի քանի անգամ ավելի արագ կլիցքավորվի, եթե այն դնեք «flight mode»-ի վրա:

Տոնային քսուքի ընտրություն: Տոնային քսուք ընտրելիս դրա գույնը փորձարկեք ոչ թե դեմքի կամ դաստակի վրա, այլ վզի վրա:
Բանալիների դասակարգում: Որպեսզի իրար նման բանալիները չշփոթեք, կարող եք ամեն մեկը մի գույնով ներկել՝ օգտագործելով եղունգի գունավոր լաքեր:




Քոչարյանի զոհերը

Ինչպես հեշտությամբ ազատվել ձվի կճեպից: Խաշած ձվի կճեպը մինիմալ վնաս ունենալով հեռացնելու համար մի թեյի գդալ կերակրի սոդա լցրեք ջրի մեջ եռացնելուց առաջ:




Ինչպես արդուկել առանց արդուկի: Չե՞ք սիրում արդուկել: Հագուստը չորանոցի մեջ դրեք երեկ կտոր սառույցի հետ, և միացրեք այն 15 րոպե: Չորանալու ընթացքում առաջացող գոլորշին կհարթեցնի հագուստը: Միայն հիշեք, որ այդ դեպքում միանգամից շատ հագուստ պետք չէ դնել չորանոցի մեջ:

Լոգանքի ընդունում: Լոգանքի գելի չարաշահումը կարող է հանգեցնել մաշկի՝ անհրաժեշտ յուղերից ազատման: Բացի տհաճ չորությունից՝ կարող եք ստանալ նաև մաշկային մի շարք խնդիրներ: Այնպես որ, աշխատեք չտրվել լոգանքի գելերի և փրփուրների գրավչությանը:

Պաշտպանեք հեռախոսը խոնավությունից: Երբ գտնվում եք լողափում կամ ուղղակի լոգանք եք ընդունում, խոնավությունից և ջրից հեռախոսը պաշտպանելու համար այն ուղղակի դրեք հերմետիկ փակվող պլաստիկ տոպրակի մեջ:


Օգտագործեք ստեղնաշարի «ոտքերը»: Համակարգչի ստեղնաշարի տակի հատվածում կան փոքրիկ «ոտքեր», որոնք օգնում են ստեղներն ավելի լավ տեսնել: Բայց եթե արդեն կարողանում եք տպել՝ առանց ստեղնաշարին նայելու, ապա խորհուրդ չի տրվում օգտագործել այս «ոտքերը», քանի որ կարող են դաստակների ցավ առաջացնել:

Մազակալների օգտագործում: Այսպիսի մազակալներ կրելիս դրանց մետաղե ալիքաձև հատվածը ներքևում պետք է լինի:


Շրթներկի հետքերի վերացում: Սովորական մազի լաքը կարող է օգնել՝ հեռացնել շրթներկի հետքերը հագուստի վրայից: Ուղղակի փչեք այն հետքի վրա և հանգիստ թողեք 10 րոպե: Այնուհետև մաքրեք այն խոնավ սպունգով և դրեք լվացքի մեքենայի մեջ:

Ինչպես սառեցնել խմիչքը: Մեծ տարան լցրեք ջրով և սառույցով՝ 1:1 հարաբերությամբ և ավելացրեք աղ (1 լ ջրին 2 գդալ): Շիշը դրեք ջրի մեջ այնպես, որ այն ամբողջովին ծածկվի սառույց+ջրով: 2 րոպե անց այն 8-10 աստիճան ավելի սառը կլինի:

Ինչպես հեշտությամբ տաքացնել կերակուրը: Միկրոալիքային վառարանում ուտելիքը տաքացնելիս օղակի տեսք տվեք նրան, և այն ավելի արագ ու հեշտ կտաքանա:

Քողարկման արվեստը: Եթե ցանկանում եք մի բան այնպես գրել, որ ոչ ոք չկարողանա այն կարդալ, ապա դրա վրայից մի այլ բառ գրեք:

Միջատների դեմ պաշտպանություն: Թխվածքների թղթե ամանները հրաշալի եղանակ են ըմպելիքները միջատներից պաշտպանելու համար:

Լավագույն եղանակը պաղպաղակը պահելու համար: Եթե ցանկանում եք, որ պաղպաղակը փափուկ մնա, եթե անգամ այն սառցարանում է, ապա դրեք այն հերմետիկ փակվող պլաստիկ տուփի մեջ:


от admin

-->