>

Շուշին ադրբեջակա՞ն է, թե՞ հայկական․




Քոչարյանի զոհերը

Yerkir.am-ի լրագրողը գրությամբ պաստառ է բերել կառավարություն՝ ակնկալելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։





Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Yerkir.am-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Շուշին ադրբեջանական է:

«Դու՞ք էիք այդ հարցը տալիս։ Ո՞վ էր հարցը տալիս, որ Շուշին ադրբեջանական է։ Իմ մեջբերումն անձամբ թղթի վրա կբերեք, որ ես դա հայտարարել եմ և ուղիղ եթերում կպատասխանեմ», — նախօրեին ասել էր Նիկոլ Փաշինյանն ու հեռացել՝ լրագրողի հարցն անպատասխան թողնելով:


Վարչապետն ասել էր, որ երբ իր դրած պայմանը կկատարեն, այդ ժամանակ ուղիղ եթերում կպատասխանի հարցերին։



Այսօր լրագրող Լիանա Սարգսյանը կառավարության դիմաց գրությամբ պաստառ է բերել, որտեղ մեջբերված է վարչապետի խոսքը Շուշիի մասին։

«Սպասում ենք վարչապետի պատասխանին՝ ուղիղ եթերում» , — ասաց լրագրողը։

Սակայն կառավարության շենքի մոտ կային նաեւ Փաշինյանի աջակիցներ, որոնցից մեկը լրագրողի ձեռքից խլեց պաստառը և պատռեց այն։

Сообщение Փաշինյանի աջակիցը պատռեց լրագրողի պաստառը, որն ակցիա էր իրականացնում կառավարության մոտ․Լուսանկար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->