>

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։




Քոչարյանի զոհերը

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:




Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Գեղաձոր-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով առաջացել են բեռնատարների կուտակումներ։


Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհներին բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Դիտեք նաև՝ Շոկային բացահայտում․ Ահա թե ինչ կարողությունների տեր է Գարեգին Բ-ն


ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։

Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Сообщение Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկատվություն հրապարակեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->