>

Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Հայաստանի ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը «քեֆ է անում Երևանի ռեստորաններից մեկում»։




Քոչարյանի զոհերը

Նշվում էր, թե տեսախցիկը ֆիքսել է ինչպես գնդապետի ռեստորան մուտք գործելը, այնպես էլ վերջինիս ծառայողական մեքենան։





«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել անձամբ գնդապետ Արմեն Ավթանդիլյանի հետ և տեղեկացել, որ վերջինս գտնվում է Երևանի կայազորային հոսպիտալում (Կանազ), որտեղ ախտորոշված կորոնավիրուսային հիվանդության դեմ շարունակում է բուժում ստանալ։

Հավելենք նաև, որ Ավթանդիլյանի՝ ՊՆ1212 համարանիշով ծառայողական մեքենան այս պահին կայանված է Հանրապետական զինկոմիսարիատում։


ՊՆ լրատվության վարչությունից, մեկնաբանելով տելեգրամյան ալիքի հրապարակած ՊՆ 0400 համարանիշներով մեքենայի լուսանկարը, հայտնեցին, որ այն կցագրված է ՀՀ ՊՆ սպառազինության պետ գեներալ Պողոս Պողոսյանին, ով, սակայն, ևս որևէ ռեստորան չի այցելել։

Հիշեցնենք, որ Mediaport-ը քիչ առաջ գրել էր՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն այս պահին Դավթաշենի ռեստորաններից մեկում է



Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության

պետ Արմեն Ավթանդիլյանը մուտք գործում Դավթաշեն թաղամասում գտնվող «Պոլկովնիկի մոտ» ռեստորան: ՊՆ պետհամարանիշով նրա ծառայողական մեքենան այս պահին կայանված է ռեստորանի մուտքի մոտ։

Փաստորեն, մինչ հազարավոր ընտանիքներ որոնում են իրենց ան հետ կորած ու գե րության մեջ գտնվող զա վակներին,ս գում են 5000-ի ավելի զ ոհերի մ ահն ու հայ րենիքի կ որուստը, պատե րազմում հայաստ անի պարտո ւթյան պատասխ անատուները ռեստոր աններում իրենց կյ անք են վ այելում։

Сообщение Պաշտոնական․ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի մասին տարածված լուրը կեղծ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->