>

ՀՀ կառավարության հունվարի 27-ին կայացած նիստի օրակարգային հարցերից էր 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: Որոշումը վերաբերում է ավանդների փոխատուցմանը, համաձայն որի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին: Նախկինում ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Համաձայն այս որոշման նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն

նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք’ 1) մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում. 2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում. 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1




Քոչարյանի զոհերը

հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից’ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում. 4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք, այլ կերպ զոհվածի ժառանգները: Այն դեպքում, երբ






ավանդատուի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, և ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց: Փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով իր բնակության վայրի տարածքային կենտրոն(սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում’և հետևյալ փաստաթղթերը’ 1) անձը հաստատող փաստաթուղթ կամ

նույնականացման քարտ. 2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին 3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը’ գրքույկի առաջին էջի

(ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով. 5STOPPED 4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ


բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին: Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև այլ փաստաթղթեր՝ ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն

պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև’ ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները, բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում’ ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները, գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը, դ. նոտարի կողմից տրամադրված’ զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված

ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական և դրանց լուսապատճենները. ե. տեղեկանք զինկոմիսարիատից’ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ: Համաձայն այս որոշման ավանդատուի մահով դադարում է փոխատուցում ստանալու իրավունքը, սակայն եթե ավանդատուն մահացել է իր տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին կամ ժառանգներին’ նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, իսկ վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:



One of the issues on the agenda of the January 27 sitting of the RA Government was the issue of making changes in the decision N 460-N of April 23, 2014. The decision refers to the deposit compensation, according to which the deposit compensation will be provided until 1938. including citizens born on December 31. Previously, they could apply for deposit compensation until 1936. including citizens born on December 31. According to this decision, the following persons who made money deposits in the USSR Republican Bank of the former USSR Savings Bank before June 10, 1993, inclusive, up to June 1

0, 1993, are entitled to compensation for money deposits made before June 10, 1993, including 1938. Persons born on or after December 31, 2013, including if the deposit was made by the deceased spouse during the marriage. 2) Persons participating in military operations in the defense of the Republic of Armenia, including if the deposit was made by the deceased spouse during the joint marital life; 3) Compulsory conscripts registered in the state population register as of August 1, 2014 in the communities included in the list of Annex 1 to the Decision N 1444-N of the Government of the Republic of Armenia of December 18, 2014, as well as conscripts from those communities as of August 1, 2014 Persons in the service, including if the deposit was made by the deceased spouse during the marriage. 4) Persons who have inherited the deposit made in the name of the killed (deceased) servicemen or volunteers or missing persons while parti

cipating in the combat operations of the Republic of Armenia or performing combat duty or special tasks, otherwise the heirs of the deceased. In the event that the depositor’s spouse is deceased ը the deposit made in the name of the deceased spouse was made during their cohabitation, then the joint property with the deceased is considered, the right to compensation is recognized for the entire spouse for 50% of the deceased spouse’s deposit. In order to receive compensation, the depos

itor shall submit an application in person or through a legal representative or a representative acting on the basis of a power of attorney for the purpose of registration at the territorial center of his / her place of residence: the following documents: 1) identity document or identification card; 2) the depositor’s public service number or social security card or reference on not having a public service number 3) the depositor’s savings book (if any), as well as its photocopy on the first page of the booklet (includes branch number, location of the branch (city, region, village), account number, name of the depositor, surname, patronymic, seal of the branch ատար signature of the official) մաս as of June 10, 1993 in terms of balance pages

. 5STOPPED 4) Reference from “VTB-Armenia” Closed Joint-Stock Company (signed by the manager of the branch servicing the deposit account, sealed with the branch seal) on the bank account card of the depositor (also deceased spouse) as of June 10, 1993. If necessary, other documents are submitted: a. Marriage certificate or certificate from the Civil Registry Office on marriage registration, if

the applicant presents the savings book belonging to the depositor’s deceased spouse, as well as the death certificate of the spouse, their photocopies, b. Certificate of change issued by the Civil Registry Office on changing the name of the depositor և (or) surname, if the name and surname mentioned in the passport և savings book are different, and in case of correction, the correction certificate և their photocopies, c. Certificate of the participant of the military operations

Сообщение Կառավարության նոր որոշումը՝ ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման վերաբերյալ.փողհատուցման կարգը ավելի է հեշտացել появились сначала на .


от admin

-->