>

Պարզ է, չէ, քանի դեռ գերիների խաղաքարտը կրտսեր սուլթանի ձեռքին է, իսկ նավթն էլ Եվրոպայում դավանանք չունի, ինչ է մնում, բացի մարտահրավերը ընդունելուց։ Չասեք չկա հակազդող խաղաքարտը։




Քոչարյանի զոհերը

Չկա, ստեղծեք այն․ ինչ է, պետք է նորից սովորել հայ լինել, թե սպասում եք, որ որևէ մեկը Ադրբեջանին Նյուրնբերգ կտանի ֆոսֆորային ահաբեկչության ու մշակութային վանդալիզմի համար։





Չեն տանի․ոչ էլ մեզ կտանեն Ադրբեջանի ֆոսֆորի դեմ հայկական հակաֆոսֆորը կիրառելու համար։ Կամ, ինչ է եղել, մի անգամ էլ թող մենք լինենք քրիստոնյա արևմուտքի նիհիլիստներին սթափեցնողը։ Չի երևում, աշխարհի կշեռքի որ նժարին են հիմա նյուրնբերգյան մեղադրողն ու մեղադրյալը։

Հիշում եք, խորհրդային երկիրը երկրորդ աշխարհամարտին սև մետալուրգիայի մի մինիստր ուներ, հայազգի Թևոսյանը, որը պատերազմի ամենաթեժ փուլում գտավ ֆաշիզմի զենքին դիմադրող մետաղը, որից էլ սկսեցին ձուլել հետո Բեռլին մտնող հաղթական տանկերը։


Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը․ ՀՀ ՊՆ



Թևոսյանը դարձավ խորհրդային հերոս։ Այնպես որ, ահաբեկչին կանգնեցնում են հակաահաբեկչական զենքով, այլ ոչ թե մեծաքանակ զորք ու անպետք զինամթերք կուտակելով։ Թող Գուրգեն Մարգարյանը հասցներ պաշտպանվել վանդալից կացնից ավելի դաժան միջոցով․

ինչ է, նրան մեղադրելու էին, թե ինչու չի համաձայնել քրիստոնեբար կացնահարվել․․․

 

Сообщение Գերիների խաղաքարտը կրտսեր սուլթանի ձեռքին է․․․ Նվեր Մնացականյանի ջախջախիչ մեկ րոպեն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->