>

Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով օրերս գտնվում էր Մոսկվայում և,


ըստ մամուլի հրապարակումների, հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, արդեն վերադարձել է Երևան:




Քոչարյանի զոհերը

Ըստ InfoPort.am-ի աղբյուրների, այսօր Արայիկ Հարությունյանի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում հանդիպել է կալանավորված Վահան Բադասյանին:





Աղբյուրը նաև հավաստեց, որ Հարությունյանը, ըստ ամենայնի, միջնորդություն է ներկայացրել Բադասյանին ազատ արձակելու համար:


Նշենք, որ Վահան Բադասյանը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ֆիզիկական սպառնալիքների կոչեր հնչեցնելու համար:

Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային



ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Բադասյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Դիտեք նաև՝

Сообщение Արցախի նախագահը ԱԱԾ մեկուսարանում հանդիպել է Վահան Բադասյանի հետ. Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->